6 զինվոր է զոհվել աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ
Առնվազն վեց պակիստանցի զինծառայող է զոհվել Քանդահար նահանգում աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ: Այս մասին հայտնել Է աֆղանական Ariana News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ նրանց տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը։ Նշվում է, որ բախումները սկսվել են պակիստանցի զինվորականների կրակոցներից հետո, որոնց հետևանքով աֆղան երեխա է սպանվել։ Հեռուստաալիքը նշում է, որ մարտից հետո Աֆղանստանի զինծառայողները առգրավել են որոշակի քանակությամբ թեթև և ծանր սպառազինություն։
