«35 նամակ որդուս». ադրբեջանցի լրագրողի սենսացիոն գիրքը հայատյացության ակունքների և Հեյդար Ալիևի դերի մասին

Հունվարի 3-ին լույս է տեսել վտարանդիության մեջ գտնվող ադրբեջանցի լրագրող Զեյնալ Իբրահիմովի «35 նամակ որդուս» քաղաքական վիպակը, որում հեղինակը 35 նամակների միջոցով նկարագրում է Հեյդար Ալիևի դերն Ադրբեջանում 1988-1993թթ. իրադարձություններում՝ սկսած հայ-ադրբեջանական հակամարտությունից մինչև նրա իշխանության գալը: Պատմվածքում նկարագրվում են Բաքվում 1990թ. հունվարի 13-20-ի իրադարձությունները, Խոջալուի ողբերգական դեպքերը, որոնք հանգեցրին զգալի թվով խաղաղ բնակիչների մահվան: Ինքը՝ հեղինակը, պատմվածքին կից ծանոթագրության մեջ գրում է. «Այս պատմվածքը գրել ինձ դրդել է ամոթը: Այն, ինչ ես տեսել եմ իմ աչքերով: Այն, ինչ տեսել եմ երկրում՝ ֆաշիստական գաղափարախոսությունը և մարդկային բոլոր արժեքների հետընթացը: Սուտը, որ 3 տասնամյակ մատուցվում է աշխարհին: Եվ աշխարհը, որ միլիոնավոր բարել նավթի կումերով լուռ կուլ է տալիս այդ սուտը… Սուտն ու ատելությունը նստած են անգամ այն մարդկանց մեջ, որոնք այս կամ այն պատճառներով հանդես են գալիս իշխանությունների դեմ, քանի որ նրանցից ոչ մեկը չի համարձակվել բացահայտ ընդունել Ադրբեջանի պատմության լիակատար կեղծումը և չի համարձակվել վիճարկել Լեռնային Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին: Ոչ մի մարդ երկրում վճռականություն չի ունեցել ճանաչելու Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության պատմական ճշմարտությունը: Ես գիտեմ, որ ինձ կանիծեն Ադրբեջանում ոչ միայն իշխանությունները, այլև նրանք, առանց որոնց լուռ համաձայնության չի կարող գոյություն ունենալ ոչ մի բռնապետություն: Քանի որ բռնապետը գահի վրա չէ նստած: Նա նստած է յուրաքանչյուրի վրա, ով ստում է, վախենում, ատում ու լռում»: «Առավոտ»-ի ռուսերեն տարբերակի խմբագիր, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը գրքի նախաբանի հեղինակն է, որում մասնավորապես ասվում է. «Զեյնալ Իբրահիմովի տվյալ վիպակը, որը ներկայացված է իր որդուն գրված 35 նամակների տեսքով, հանդիսանում է այն մթնոլորտի արտացոլանքը, որն իշխել է Բաքվում իր պատմության տարբեր ժամանակաշրջաններում՝ սովետական, սովետական կայսրության կործանման, վաղ հետսովետական և ուշ հետսովետական-ներկա ժամանակաշրջաններում: Կարմիր թելով հետագծվում է հասարակական գիտակցության փուլային մուտացիան, որը կարևորագույն դեր է խաղացել ատելության միջավայրի ձևավորման գործում, որի թիրախը դարձան Բաքվի հայերը 1988թ.-ից, ովքեր անուհետև 1990թ. հունվարին կազմակերպված ջարդերի զոհերն էին: Հեղինակը նաև ցույց է տալիս Ալիևների կլանի անձնավորված դիկտատուրայի ձևավորման դինամիկան, ովքեր օգտագործեցին ԽՍՀՄ կործանումը հետսովետական հանրապետության ամբողջական հպատակեցման համար: Ինքնակենսագրական շարադրանքը հեղինակի անձնական ապրումների արտացոլանքն է, ով ակամա ականատես է եղել իրադարձությունների, որոնք հանգեցրել են մի ռեժիմի ձևավորման, որի հռետորաբանությունն ու փորձը մեծամասամբ համապատասխանում են այն երևույթների առանձնահատկություններին, որոնք քաղաքական գիտության մեջ հայտնի են որպես ֆաշիզմ և նացիզմ և իր զարգացման դինամիկայում շատ դեպքերում կրկնում են անալոգային ուղին Գերմանիայում և արբանյակ երկրներում, որոնք անցյալ դարի 30-ականներին դարձել են նրա ողբերգական փորձի զոհերը: Միայն հրեաների և սլավոնացիների փոխարեն գլխավոր թիրախն այստեղ եղել և մնում են հայերը… Պետք է գոհունակություն հայտնել հեղինակին տեղի ունեցած դրամայի ողջ խորությամբ ըմբռնման և ընկալման համար՝ ի հակառակ Ադրբեջանում անցյալի և ներկայի իրադարձությունների գնահատման համընդհանուր «ստանդարտների», որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև իրերն իրենց անուններով կոչելու քաղաքացիական համարձակության և գալիք սերունդներին տվյալ իրադարձությունների շարադրման գրական հմտությունների համար»: Զեյնալ Իբրահիմովի «35 նամակ որդուս» գիրքը կարելի է ձեռք բերել Amazon օնլայն խանութից էլեկտրոնային (ASIN: B078SWLJLT) և թղթային (ISBN-13: 978-1983480676) տարբերակներով այստեղ: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտիլրատվական ծառայություն

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am