«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը

Երկու օր առաջ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հերթական անգամ ահազանգեցին, որ Արցախի խորհրդանիշներից մեկը՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, կանգնած է կանխամտածված ոչնչացման իրական և անմիջական վտանգի առջև։ Այս ահազանգը պարզապես հերթական մտահոգությունը չէ, այլ փաստական հիմքեր ունեցող լուրջ նախազգուշացում, որը վկայում է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական և նպատակային ոչնչացման քաղաքականության շարունակության մասին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

Նա, մասնավորապես, նշել է. «Բաքվի բռնապետական վարչակարգի քարոզչական մեքենայի անձնական սպասարկու դարձած բլոգեր Քյամրամ Ռազմավարը հրապարակել է հերթական լուսանկարը, որը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական իշխանությունները չեն հրաժարվել Արցախի ինքնության կարևորագույն խորհրդանիշներից մեկը վերացնելու մտադրությունից։ Լուսանկարի հրապարակումը դժվար է դիտարկել որպես պատահականություն․ այն առավելապես տեղավորվում է պետական մակարդակով իրականացվող հոգեբանական և տեղեկատվական ճնշման քաղաքականության շրջանակներում, որի նպատակը ոչ միայն հուշարձանի ֆիզիկական ոչնչացումն է, այլև Արցախի հայկական պատմամշակութային ինքնության հիշողության ջնջումը։

«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վաղուց արդեն դուրս է եկել պարզապես ճարտարապետական կամ քանդակագործական արժեք լինելու սահմաններից։ Այն մարմնավորում է Արցախի հայության պատմական ներկայությունը, ինքնության անքակտելիությունը և հայրենի հողի հետ հազարամյակների կապը։ Հենց այդ պատճառով էլ այն դարձել է Բաքվի ռեժիմի թիրախներից մեկը։ Ադրբեջանի իշխանությունների համար նման խորհրդանիշների գոյությունը անհերքելի ապացույց է Արցախի հայկական պատկանելության, և դրանց ոչնչացումը ծառայում է պատմության կեղծման ու մշակութային ցեղասպանության քաղաքականությանը։

Ադրբեջանի գործողությունները վաղուց արդեն դուրս են եկել վանդալիզմի սովորական դրսևորումների շրջանակներից և ստացել են համակարգված մշակութային ցեղասպանության բնույթ։ Հայկական եկեղեցիների, խաչքարերի, հուշարձանների և պատմական կոթողների հետևողական ոչնչացումը մեկ ամբողջական ռազմավարության մաս է, որի նպատակն է վերացնել հայկական հետքը Արցախում և տարածաշրջանում։ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի դեմ ուղղված սպառնալիքը հենց այդ նույն քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։

Միջազգային հանրության լռությունը այս իրավիճակում ոչ պակաս մտահոգիչ է։ Երբ աշխարհի աչքի առաջ վտանգվում է մի ժողովրդի ինքնության խորհրդանիշը, լռությունը վերածվում է հանցավոր անտարբերության։ Եթե այս հուշարձանը ոչնչացվի, դա կլինի ոչ միայն հայկական մշակութային ժառանգության դեմ հերթական ոտնձգությունը, այլ նաև միջազգային իրավունքի, մշակութային արժեքների պահպանության մասին բոլոր հռչակագրերի և կոնվենցիաների բացահայտ արհամարհում։

Այսպիսով, առկա բոլոր փաստերը վկայում են, որ Բաքվի բռնապետական վարչակարգը նպատակ ունի շարունակել Արցախի հայկական մշակութային ժառանգության վերացման իր քաղաքականությունը, և «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է այդ հակահայկական ռազմավարության հերթական թիրախը։

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Դատաստանից չե՛ք խուսափելու, սպասե՛ք․ Արա Աբրահամյան (video) Մեքենան բախվել է 53 համարի ավտոբուսին, խցանում է առաջացել Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից Ձեզ ասել եմ՝ Ալիևի «քա*ակն եք ուզում պաչել», շարվե՛ք Նիկոլի դիմաց․ Արշակ Կարապետյան (video) «Երբ այս տեսակը ստանում է իշխանություն, ամեն կերպ ոչնչացնում ու քանդում է այն ամենը, ինչը գոյություն է ունեցել մինչև իրեն». Արմեն Հովասափյան Հիմա հայտնեմ խայտառակ տեղեկություն Արթուր Աբրահամի մասին․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Էրեբունի վարչական շրջանում քաղաքացի է հանկարծամահ եղել Էրդողանը զորակցություն է հայտնել Թրամփին՝ ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հարձակման փորձի կապակցությամբ Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ․ պարզաբանում Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրայինը Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են անձանց հավաքին մասնակցելու նպատակով. հարուցվել է քրգործ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր #ՈՒՂԻՂ. Նիկոլին խաբել են․ 2400 հոգի արագ հետ են գնացել․ Հայկ Նահապետյան (video) Ջերմաստիճանը կնվազի 36 ժամ ջուր չի լինելու 2026-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 59-ամյա տղամարդ․ կասկածյալը ձերբակալվել է Փաշինյանը հայ տղամարդ չէ․ Հարցում (video) Փաշինյանը, երբ խոսում է՝ հեռուստացույցն անջատում եմ․ ***-ի վաստակ է․ Հարցում (video) Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Ռոբերտ Քոչարյանը երբեք դերասանություն չի արել, իր խոսքը կարճ ու հստակ է․ հարցում (video) «Զինծառայողների աշխատավարձերի բարձրացումից, մինչև․․․»․ Ի՞նչ է առաջարկում «Հայաստան» դաշինքը (video) Կայծակի հարվածներից զոհվել է առնվազն 14 մարդ Մինչ դուք կեղծ լուրեր եք տարածում, ես շարունակում եմ շոուն․ Իվետա Մուկուչյանը նոր տեսանյութ է հրապարակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am