Ուսամա բեն Լադեն, Ալ-Քաիդա, իսկ այժմ Քըրք Քըրքորյան
«Խաղացողը․ Ինչպես առանց գրոշի Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիզմի պատմության մեջ ամենախոշոր գործարարներից մեկը» վերնագրով գիրքը շուտով կհանձնվի հանրության դատին: Los Angeles Times-ի հետազոտող-լրագրող Ուիլյամ Կ. Ռեմփելը փետրվարի 1-ին կներկայացնի հայազգի ամերիկյան գործարար Քըրք Քըրքորյանի մասին գիրք: Այս մասին գրում է Massis Post պարբերականը: Գիրքը պատմում է Քիրք Քըրքորյանի` որպես խիզախ օդաչուի, կինոմագնատի եւ բիզնես մագնատի մասին, որը Լաս Վեգասը եւ Հոլիվուդը դարձրեց Ամերիկայի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկը: Լրագրողը մեծ թվով հնչեղ նախագծեր է պատրաստել արդեն երկար տարիներ, գրել է Ուսամա բեն Լադենի եւ Ալ-Քաիդայի մասին 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից առաջ:
