Հարիֆ ղեկավարը չպետք է հարիֆացնի երկիրը․ Ռոբերտ Քոչարյան
«Այս օրերին անընդհատ մտածում եմ, թե ինչ է ուզում մեր ժողովուրդը, պարզ ՀՀ քաղաքացին, որը գյուղում է ապրում կամ քաղաքում է ապրում, ի՞նչ է ուզում այս կյանքից: Միգուցե ես սխալվում եմ, բայց իմ տպավորությունը այն է, թե ուզում է հանգիստ կյանք, ուզում է ունենալ աշխատանք, եթե հող է մշակում՝ բերքի իրացման հարց չունենա, ուզում է կյանքը լինի կայուն, կանխատեսելի, հասկանալի, պետությունը կանգնած լինի իր կողքին, այլ ոչ թե իր ուսերին նստած փայտը ձեռքին: Գործարարը ուզում է, որ հարկային դաշտը լինի հասկանալի, որ հարկերը չավելանան, քաղաքացին ուզում է, որ գույքահարկը այնպիսին չլինի, որ ինքը փող պետք է պարտք անի գույքահարկը տալու համար: Ազգային նվաստացում չլինի, արժանապատիվ կյանք ունենա։ Իմ տպավորությամբ՝ շատ պարզ նպատակներ ունի», — այս մասին «Հայաստան» դաշինքի անդամների և Մասիս քաղաքի բնակիչների հանդիպմանը նշեց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
