Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ
Եվրոպական խորհրդարանում ամենաշատ մանդատներ ունեցող Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։
ԵԺԿ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Այսօր մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին՝ ի հիշատակ և համերաշխություն։ Մենք պարտականություն ունենք արժանապատվորեն պահպանել նրանց հիշատակը և շարունակել արդարության հետապնդումը»։
Կուսակցությունը նաև կոչ է արել Թուրքիային առերեսվել անցյալի ճշմարտության հետ։
«Մենք կոչ ենք անում Թուրքիային առերեսվել անցյալի ճշմարտության հետ և անկեղծ քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ՝ բացելով ավելի խաղաղ և համատեղ ապագայի ճանապարհ»,-հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։
