«Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը գրում է. «Հյուսիս–հարավ մայրուղու Աշտարակ–Գյումրի նորաբաց հատվածում առավելագույն թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է։ Իսկ երբ 2022 թվականի ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո խաչմերուկում Նիկոլի շարասյան ուղեկցող մեքենան հարվածեց ու սպանեց հետիոտնային անցումով կանաչ լույսի տակ անցնող 28-ամյա հղի կնոջը ու առանց կանգնելու գնաց, այդ մեքենայի արագությունը 108 կմ/ժ էր։

Ու թեպետ Սոնա Մնացականյանը որևէ սխալ կամ անթույլատրելի բան չէր արել, նիկոլական քարոզչամեքենան ամբողջ ուժով միանգամից սկսեց մեղադրել զոհին, թե «կարգավորող ոստիկանին չի լսել, կամակորություն է արել», «հատուկ է իրեն վարչապետի շարասյան տակ գցել, որովհետև ընդդիմադիր էր», և այլն, և այլն։

Այդ ստերի մի մասը, ցավոք, մարդկանց ուղեղներում դաջվել են. առ այսօր էլ զրույցներում լսում եմ, թե «Ախպեր, դե էդ աղջիկն էր մեղավոր, ոստիկանին չէր լսել»։ 

Սակայն 3+ տարի ընթացող դատական գործընթացում նման բան չի հաստատվել։ Փոխարենը հաստատվել է, որ շարասյունն ուղեկցող մեքենայի արագությունը 108 կմ/ժամ էր։ Բայց այդ մասին շատ քչերը գիտեն։

Ի դեպ, չնայած անցյալ տարի ամռանը դատարանը բազմաթիվ ձգձգումներից հետո մեղավոր ճանաչեց վարորդին ու դատապարտեց 1,5 տարվա ազատազրկման, բայց վարորդը դեռ ազատության մեջ է ու շարունակում է աշխատել համակարգում։ Որովհետև մինչև գործը մի հատ էլ վերաքննիչ դատարանն անցնի, հետո էլ գուցե վճռաբեկ գնա, վաղեմության ժամկետը կարող է անցնել ու մեղադրյալն այդպես էլ կմնա ազատության մեջ։

Իսկ շարասյան պատասխանատուներին (ովքեր նաև շարասյան արագությունը որոշողներն են) ընդհանրապես ոչ մի բան. չնայած տուժած կողմի բազմաթիվ բողոքներին ու դատարաններ դիմելուն, իրենց դեմ գործ չի հարուցվում։

Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն։ Այսօր ցանկացած մարդ (անկախ սեռից, տարիքից, քաղաքանությամբ զբաղվել-չզբաղվելուց) կարող է ընկնել նիկոլական իշխանության «կատոկի» տակ։

Մեզնից յուրաքանչյուրը կարող է կանաչ լույսի տակ «զեբրայով» անցնելիս ընկնել որևէ իշխանավորի խելակորույս արագությամբ ընթացող մեքենայի տակ, կարող է մտնել եկեղեցի պատարագի ու հայտնվել բանտում, կարող է երեխայի հետ նստել մետրո ու ենթարկվել Նիկոլի հարձակմանը և այլն, և այլն, և այլն։

Գրառումնս այն մասին է, որ մեզ հետ կատարվող շատ բաները հենց քաղաքական են, թեպետ շատերս չենք ուզում դա ընդունել։

Ի դեպ, շատերդ հավանաբար չգիտեք նաև այն, որ Սոնա Մնացականյանի միջադեպից հետո առանց ավելորդ աղմուկի օրենսդրական կարգավորումները փոխել են այնպես, որ հիմա իշխանական ավտոշարասյունները գործնականում կարող են ինչ արագությամբ որ ցանկանան, անպատիժ քշեն։

Հ.Գ. Կիրակի՝ ապրիլի 26-ին լրանում է Սոնայի և իր չծնված երեխայի մահվան 4 տարին։ Աստված հոգին լուսավորի»:

դիտվել է 205 անգամ
Լրահոս
«Ինչու՞ էր մինչև խորոված փարթին, այսօր առավոտյան Նիկոլն էլի իրեն կորցրել»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ինչպես Ռոբերտ Քոչարյանին դիմավորեցին Մասիսում (video) Փաշինյանին ասե՛ք՝ թող իր արած հայտարարության պատասխանը տա․ Ռոբերտ Քոչարյան (video) «Հրապարակ». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ Ամիրյանում մեկնարկում է «խորոված փարթին», իսկ Փաշինյանը Մարալիկում դասախոսություն է կարդում Քորթնի Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան (video) Փաշինյանը չի համապատասխանում իր պաշտոնին. ՀՀ-ն արժանի է արդարության և իրական ժողովրդավարության Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Քրդստանի ազգային կոնգրեսը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Նույնիսկ անզեն աչքով է ակնհայտ, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը․ Լիլիթ Գալստյան Հիշեցում․ ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության «Ուրեմն տղադ ու կնիկդ տեռորի՞ստ են, որ Արցախն՝ Ադրբեջան է» մասիսցիները՝ Փաշինյանին (video) «Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի մահացու վրաերթի գործը իրականում իր կամ իր ընտանիքի գործը չէ միայն». Կարեն Վրթանեսյան #ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am