Հերթական դեմարշը հոգևոր դասի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ամենայն հայոց կաթողիկոսի եւ հոգեւոր դասի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունը, ինչպեսեւ սպասելի էր, չհեռարձակվեց հարկատուներիս հաշվին գործող Հանրայինի ուղիղ եթերով։

Հանրայինի եթերում այդ ընթացքում հեռարձակվեց հարցազրույց հուշահամալիրի տարածքից Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի մի պաշտոնյայի` ոմն Հովհաննես Ալեքսանյանի հետ: Կադրերում չերեւաց Մայր Աթոռի պատվիրակության այցը: Մինչդեռ Մայր Աթոռը նախապես հայտնել էր, որ ժամը 10:30-ին Գարեգին Երկրորդը անմար կրակի մոտ մատուցելու է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Հիշենք, որ Փաշինյանն անցած տարվանից պահանջում է Գարեգին Երկրորդի հրաժարականը։ Կաթողիկոսին հեռացնելու դրույթը տեղ է գտել անգամ նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում: Եկեղեցին դատապարտել է այն՝ դա համարելով սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաեւ՝ խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում։ Արդեն երկրորդ տարին է՝ Հանրայինը Վեհափառի ամանորյա ուղերձն էլ չի հրապարակում։

Նկատենք նաեւ, որ ապրիլի 24-ի նախօրեին լուրեր տարածվեցին, թե Հանրայինը կրճատել է ապրիլքսանչորսյան եթերի հեռարձակման ժամանակը, իսկ Հ1-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը մի վրդովված-վիրավորված տեքստ տարածեց, թե ստում եք` ամեն ինչ առաջվա նման հեռարձակվելու է, եւ անգամ օրվա խորհրդի հետ կապված ֆիլմերն են ցուցադրվելու: Պարզվեց` լուրերն այնքան էլ հեռու չէին իրականությունից»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 272 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ ԱՄՆ հայերի ակցիան՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց (video) Հայաստանին կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը. դատախազություն Ձյուն է տեղում Ուկրաինայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ Նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ Ինչու՞ ԽՍՀՄ իշխանությունները թույլատրեցին ցեղասպանության հուշահամալիր կառուցել 1965-ին (video) Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է․ Վահե Հովհաննիսյան Այսօր քաղաքացի Փաշինյանի մեծ ստի օրն է. այն սկսվեց խորովածով և շարունակվեց քելեխի սեղաններով Վիճաբանություն հարեւանների միջեւ. նրանցից մեկը զենքով սպառնացել է 36-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում. Քիմ Քարդաշյան Սպասվում է անձրև և ամպրոպ Արժանապատվորեն պահել Սրբությունները, որոնք ժառանգվել են մեր նախնիների կողմից, հավատարիմ մնալ եկեղեցուն ու ազգային արժեքներին. Տեր Մուշե Երեք օր լույս չի լինելու Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. «Հրապարակ» 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. «Հրապարակ» Թրամփը և Փաշինյանը ապրիլի 23-ին հեռախոսազրույց չեն ունեցել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Կառավարությունը, պաշտոնը և փողը անցողիկ են, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին իր առաքելության մեջ՝ անփոփոխ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ Ռիգայում Հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի տներից մեկում Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա Բացառիկ գտածոներ՝ Հայոց ցեղասպանության թեմայով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը և Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ են Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am