Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը

Վճռաբեկ դատարանը բեկանել է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հայտարարություններ կատարած պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի արդարացման դատական ակտը՝ օրինական ուժի մեջ թողնելով նրան մեղավոր ճանաչելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճիռը, գրում է «Փաստինֆոն»։

Հիշեցնենք, որ Հակոբ Գրիգորյանը պատմության ուսուցիչ է եղել Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում։ Ըստ մեղադրանքի՝ պատմության ուսուցիչը համաձայն չի եղել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և 2021 թվականի մայիսի 21-ին՝ 7-րդ դասարանի պատմության դասաժամին, խոսելով պատերազմի, Շուշին հանձնելու մասին, աշակերտների ներկայությամբ, իբր, հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերով, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել: Ուսուցչի հայտարարությունները ձայնագրվել են, հրապարակվել՝ «ֆեյսբուքյան» հարթակում, սակայն հայտնի չէ, թե ով է ձայնագրել ուսուցչի խոսակցությունը և որ էջում է հրապարակվել այն, միայն հայտնի է, թե այն իբրև հայտնաբերել ու զեկուցագիր է կազմել հետաքննության մարմնի աշխատակիցը։ Նախաքննության ընթացքում Գրիգորյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը և զղջացել կատարվածի համար, իսկ դատաքննության ընթացքում հայտարարել է, որ ողջունել էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, իրեն էր ընտրել ընտրություններում։

«2020-ի սեպտեմբերի 27-ի 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ պատմությունը, ցավոք, սպիրալաձև կրկնվում է՝ մեր համար շատ ողբերգական ելևէջներով: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ զբաղվել և ֆեյսբուքում չեմ եղել: Ուղղակի ֆեյսբուքի ծրագիրը քաշեցինք՝ դասի համար, հետո Zoom համակարգով արեցինք: Ոչ մի կուսակցության չեմ հարել կամ անդրադարձել»,-հայտարարել էր նա։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել Գրիգորյանին և դատապարտել 150 հազար դրամ տուգանքի։ Դատական ակտի դեմ բողոք է ներկայացվել Գրիգորյանի կողմից, որը բավարարվել է, արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը՝ կազմով դատավորներ

Մ.Արղամանյանի, Գ.Հովհաննիսյանի և Ռ.Պապոյանի, բեկանել է մեղադրական դատավճիռը՝ արդարացնելով Գրիգորյանին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին Ռուսաստանը և Ուկրաինան 386 գերիների փոխանակում են կատարել Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը Ծառերի համատարած սպանդ․ բնակիչներն ահազանգում են Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Հալեպում Մոռացության մատնելու փոխարեն կատարվածից դասեր է պետք քաղել․ ԱԱԾ պահեստազորի սպաներ Թուրքիայում տեղի կունենա «Հայկական հարց» խորագրով համաժողով Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը Երբեք չենք մոռանա հայ ժողովրդի դեմ իրականացված հալածանքներն ու վայրագությունները. Կանադայի վարչապետ Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։Ցեղասպանություն․ Ֆրանսիացի նախարարներ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն Հայոց ցեղասպանության տարելիցին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին․ Ֆրենկ Փալոն Ցեղասպանության թանգարան ինստիուտի կայքը անդրադարձել է Վեհափառի այցին, ժամեր անց հեռացվել է գրառումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am