Դաժան դանակահարության հետքերով. կա 15 տուժած
Ռուսաստանի Պերմ քաղաքի թիվ 127 դպրոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով տուժել է 15 մարդ, հայտնում է ТАСС-ը: ՌԴ Հետաքննչական կոմիտեի տարածաշրջանային հետաքննչական վարչության փոխղեկավար Սերգեյ Սարապունցևի խոսքով՝ տուժել է 15 հոգի, նրանցից 12-ին հոսպիտալացրել են: Տուժածներից մեկը ուսուցչուհի է:
