Լավրովը բացել է գաղտնիքը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում ելույթ ունենալով 2017 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների նվիրված մամուլի ասուլիսում, հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, փոխանցում է ТАСС-ը: «Այն գործողությունները, որոնք մենք տեսնում ենք, ցույց են տալիս, որ Միանցյալ Նահանգները չի ցանկանում պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Բառացիորեն երեկ հայտարարվել է նոր նախաձեռնության մասին, ըստ որի ԱՄՆ-ը ցանկանում Է օգնել, այսպես կոչված, Սիրիայի ժողովրդավարական ուժերին՝ ստեղծելու սահմանային անվտանգության ինչ-ինչ գոտիներ: Մեծ հաշվով, դա նշանակում է հսկայական տարածքի առանձնացում Թուրքիայի և Իրաքի հետ սահմանների երկայնքով», - ասել է նա:
