Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները
Երեկ Արցախում ոչնչացրած եկեղեցու համար ծպտուն չհանողներն էսօր վայնասուն են բարձրացրել թուրքական դրոշի համար: Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները, ովքեր թուրքի հետ հանցավոր համաձայնությամբ հայի գլխին բերեցին նոր ցեղասպանություն՝ գիտակցված զոհաբերության տանելով մի ամբողջ սերունդ: Իրենք ուրացան ու պարտադրում էին ուրացում, բայց...հուսամ, որ ապագայում հենց «բայց» կլինի այս նախադասության վերջում: Երեկվա երթն ու հայկական բոլոր երթերը մի բանի մասին են՝ հայ ժողովուրդն ու նրա իշխանությունն այսօր իրար օտար են:
Իսկ Ռոբերտ Աբաջյանի մայրիկին միայն՝ երանի, որովհետև մահից ավելի սարսափելին կա՝ կարոտը:
Ալիսա Գևորգյանի գրառումը
