Լավրովը Ղարաբաղյան հակամարտության լուծման համար տարբերակ է առաջարկում
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ղարաբաղյան հակամարտության լուծման համար տարբերակ է առաջարկում: Ըստ նրա՝ հակամարտությունը մեկընդմիշտ չի լուծվի մեկ փաստաթղթով, խնդիրը լուծելու համար փուլային մոտեցում է հարկավոր: Այս մասին հայտնում է Арминфо-ն: Նա հունվարի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող կոնկրետ ծրագրեր ունենալ հակամարտության լուծման համար, քանի որ միայն հակամարտության կողմերը կարող են լուծել այն: Ըստ նրա` Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն անում են ամեն ինչ՝ հակամարտության կարգավորման պայմաններ ստեղծելու համար:
