70-ից ավելի մարդ է տուժել
Ջակարտայում առնվազն 72 մարդ է տուժել ֆոնդային բորսայի շենքում առաստաղի փլվելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Փլուզումը տեղի է ունեցել բորսայում աշխատանքային ընդմիջման ժամանակ: Շենքում նաեւ գտնվում է Համաշխարհային բանկի տեղական մասնաճյուղը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
