Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը

Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունը գարնանային բացառիկ համերգով տոնեց իր հիմնադրման 26-ամյակը։

Ապրիլի 22-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի բեմը վերածվել էր սերունդների միավորման եւ համերաշխության հարթակի․ Օրրանի մանկական եւ տարեցների երգչախմբերը հանդես եկան համատեղ համերգով՝ ներկայացնելով էստրադային եւ ազգային ստեղծագործություններ՝ հայերենով, անգլերենով եւ ֆրանսերենով։

Համերգը նաեւ իրականացրեց Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի կողմից կազմակերպության 25-ամյակի միջոցառման ժամանակ տարեցների երգչախմբի 87-ամյա անդամ Աիդա տատիկին տրված խոստումը՝ վերաբացել երգչախումբը, ինչն այսօր արդեն իրականություն է։

«Տարեցների երգչախումբը հիմնադրվել է 2012 թվականին, սակայն կորոնովիրուսի համավարակի պատճառով 2020 թվականին այն դադարեցրել էր գործունեությունը։ Անցյալ տարի, երբ տոնում էինք Օրրանի հիմադրման 25-ամյակը, մեր Աիդա տատիկը խնդրեց, որ վերաբացենք երգչախումբը, ես ու Րաֆֆին խոստացանք եւ մեր խոստումը պահեցինք, որովհետեւ ունենք ձեզ պես հովանավորներ եւ ընկերներ»,- իր խոսքում նշեց տիկին Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ երգչախումբը շատ է աշխատել, որպեսզի փայլուն երեկո նվիրի հանդիսատեսին։

Ներկաներին ողջունեց նաեւ Օրրանի երկարամյա ընկեր, բարերար Ռալֆ Յիրիկյանը։
«Օրրանը առաքելություն է։ Այն սկսել է իր առաքելությունը 26 տարի առաջ, եւ ես համոզված եմ, որ Օրրանը կշարունակի գործել եւս 26 տարի։ Համոզված եմ, որովհետեւ գիտեմ, որ միշտ լինելու են անհատներ ու կազմակերպություններ, որոնք հավատալու են այսպիսի առաքելությանը։ Երբ կա հույս, լավատեսություն եւ կամք, կյանքը կշարունակվի եւ անպայման կշարունակվի նաեւ Օրրանի գործունեությունը»,- նշեց պարոն Յիրիկյանը։

Օրրանի մանկական երգչախմի ղեկավար Լուսինե Հակոբյանի եւ տարեցների երգչախմբի ղեկավար Սիլվա Կարապետյանի համատեղ ջանքերի շնորհիվ՝ Օրրանի 26-ամյակի երեկոն դարձավ յուրահատուկ երաժշտական կամուրջ՝ կապելով սերունդների տաղանդը, փորձառությունն ու երազանքները։ Երեկոն վարեց Օրրանի հին եւ լավ բարեկամ Արտակ Վարդանյանը։

Համերգին ներկա էին Օրրանի ընկերներն ու բարեկամները, որոնցից շատերն Օրրանի կողքին են եղել հիմնադրման հենց առաջին օրվանից։

Միջոցառումը եւս մեկ անգամ ընդգծեց Օրրանի առաքելությունը՝ ստեղծել արժանապատիվ, հոգատար եւ աջակցող միջավայր կարիքի մեջ հայտնված երեխաների եւ տարեցների, ինչպես նաեւ Արցախից բռնի տեղահանված երեխաների համար՝ միաժամանակ խթանելով նրանց ստեղծագործական ներուժը։

 Gallery ImageGallery ImageGallery ImageGallery ImageGallery ImageGallery ImageGallery ImageGallery ImageGallery ImageGallery ImageGallery Image

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Չդիմացա՞ք առանց Աննայի․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը (video) Դուք ինչի՞ եք մեզ հրահրու՛մ․․․ թեժ իրավիճակ ԱԺ-ի դիմաց (video) Դու՛րս արի Նիկո՛լ, դուրս արի․․․ դու գիտե՛ս՝ ես քեզ ոնց գիտեմ․ Նարե Սոսե (video) Դավաճաննե՛ր, փակվածը դու՛ք եք, հենց հիմա եկեք այստեղ ու մեր պատասխանը տվեք․ Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի դիմաց․․․ թողե՛ք 1 րոպե փակենք ճանապարհը (video) Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը․ Ուրալօղլու Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվում է դռնփակ ռեժիմով Արշակ սրբազանի փոխարեն՝ Հայկազուն սրբազանը «Վայ Աստված չանի հանդիպեմ Փաշինյանին», «կթքեմ երեսին ու կգնամ»․ քաղաքացիներ (video) Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը «Դե արի ու մի ասա, տո՛ շան տղա, որ ասում ես՝ փախած, 10 ամիս շրջափակման մեջ, սոված էին, ի՞նչ արեցիր» (video) Հայ Եկեղեցու համաշխարհային ներկայությունը ազգային ուժ է, և չի կարող երբեք սպառնալիք լինել․ Տեր Քերոբվե Սպասվում է քամու ուժգնացում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարnuները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է. Ոսկանյան Էդ փողն ունեիք, զենք առեիք, ոչ թե նախարարներին պարգևատրեիք․ քաղաքացները՝ Փաշինյանին (video) Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ Վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Թող քո խոսքերը լինեն քեզ դատավոր. Տեր Արիստակեսի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Մերժում ենք նրանց, ովքեր կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը. Եզրաս Սրբազան (video) Թրամփը հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանը հրաժարվել է մահապատժի ենթարկել ութ կանանց Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը Սամվել Կարապետյանը հանդիպել էի իր թիմի մի շարք անդամների հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am