Վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան
Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն փոփոխությունների հայերի համար, հատուկ նախապատրաստական հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նա նշել է, որ այս իշխանությունների քաղաքականության հետևանքով Հայաստանը կորցրել է վստահությունը դաշնակիցների կողմից։
«Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման կենտրոն, մեր լավագույն հայրենակիցներն այսօր գտնվում են Բաքվի բանտում, տնտեսությունն ամբողջությամբ տապալված է, հասարակությունը ճռռում է վարկերի տակ»,- ընդգծել է Սամվել Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստան»-ը, ինչպես նշել է Կարապետյանը, վերականգնելու է եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում։
