Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը
Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը՝ անվտանգության իրավիճակի վատթարացման ֆոնին:
Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնել են, որ իրադրությունը «մնում է բարդ և կարող է արագ փոփոխվել», և խորհուրդ են տվել օգտվել առկա առևտրային չվերթներից:
Նրանց, ովքեր կորոշեն մնալ, դեսպանատունը խորհուրդ է տալիս պատրաստվել արտակարգ իրավիճակների, զգուշացվել է նաև չպայթած զինամթերքի վտանգի մասին:
