Իրանի ռազմածովային շրջափակման ընթացքում ԱՄՆ-ն ճանապարհից հետ է ուղարկել 31 նավ
Միացյալ Նահանգների կողմից Իրանի ռազմածովային շրջափակման մեկնարկից ի վեր ԱՄՆ զինված ուժերը իրանական աճերից եկող կամ դեպի իրանական նավահանգիստ գնացող 31 նավ են հետ ուղարկել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է X-ում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ։
«Իրանի դեմ շրջափակման գործողության շրջանակում ԱՄՆ ուժերը 31 նավի հրամայել են հետ շրջվել կամ վերադառնալ նավահանգիստ», – ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ։
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսեցին փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ երկշաբաթյա զինադադարի մասին։ Իրանի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ԱՄՆ-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3375 իրանցի։ Ապրիլի 11-ին Թեհրանը և Վաշինգտոնը բանակցություններ վարեցին Իսլամաբադում, սակայն տարաձայնությունների պատճառով կողմերը չկարողացան համաձայնության գալ խնդրի երկարաժամկետ կարգավորման շուրջ։
Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իրանի հետ զինադադարը երկարաձգելու իր մտադրության մասին։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանում Միացյալ Նահանգների հետ բանակցությունները կարող են վերսկսվել, եթե ԱՄՆ-ն վերացնի Իսլամական Հանրապետության ծովային շրջափակումը։
