«Հետճշմարտության այս ժամանակներում կան հարցեր, թեմաներ ու գաղափարներ, որոնց մասին հնարավոր չէ ո՛չ լռել, ո՛չ կիսաճշմարտություն ասել, ո՛չ էլ ինչ-որ բան քննարկել։ Դրանց մասով ամեն բան ավելի քան սև ու սպիտակ է»,- նշում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Ըստ նրա, այդպիսի հարցերից է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը և արդարության վերականգնման համար պայքարը, որը ոչ միայն բարոյական, այլև խիստ պրագմատիկ կարևորություն ունի մեր այսօրվա պետության ու ժողովրդի համար։
«Այս թեմայով ցանկացած պատրվակով ու պատճառաբանությամբ լռողները, առավել ևս այն կասկածի տակ դնողները Հայաստանի ու հայության հետ, մեղմ ասած, որևէ կապ չունեն։
Ուստի ամեն օր պետք է հիշել ու գործել նաև այս ուղղությամբ, բայց հատկապես ապրիլ 23-ին կարելի է դա անել նաև խորհրդանշական գործողությամբ՝ միանալով «Ջահերով երթին», որն, իմիջիայլոց, տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները»։
Սուգը հավերժ է, քանի պայքար չկա»,- գրում է Վարուժան Գեղամյանը։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը