Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մարտի 28-ին՝ Ծաղկազարդի օրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթ Մինասյանի՝ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո պաշտոնից ազատվեցին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Կիրակոսյանը և քննիչ Հակոբ Հակոբկոխյանը։

ArmLur.am-ը հայտնել էր, որ Դավիթ Կիրակոսյանը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի քրոջ որդին է։ Աղմկահարույց միջադեպի գործով աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին։ Վերջիններս քննում էին Փաշինյանի հետ 18-ամյա Դավիթի միջադեպի գործը։

Աղմկահարույց դեպքով քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն։ Իհարկե, նրանց տնից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չէին հայտնաբերել։

Դատելով իրավիճակից՝ պաշտոնյաների ազատումից, գործը դատարան ուղարկելուց հետո Կենտրոնի քննչականում կրքերը կհանդարտվեն, սակայն իրավիճակը ավելի է բարդացել։ «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի ներքին անվտանգությունը մտել է Կենտրոն քննչական երրորդ բաժին, սկսվել է քննիչների տեղափոխման գործընթաց։ Քննիչներից շատերը չգիտեն, թե ուր կտեղափոխեն իրենց և առկախված վիճակում աշխատում են։

«Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ Քննչական կոմիտե, որտեղից, ի պատասխան, հայտնեցին, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»։

դիտվել է 347 անգամ
Լրահոս
Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած «Ջահերով երթը» տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները». Վարուժան Գեղամյան Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am