Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն»
Ստեփանակերտի մայր տաճարն անցել է ադրբեջանական բուլդոզերի տակ, ավերվել. երեկվանից հնչող ահազանգը հաստատվում է: «Ազատության» Պրահայի գործընկերներից ստացված արբանյակային լուսանկարներում պատկերը հստակ չէ, բայց հստակ է այն, որ մարտին եկեղեցին տեղում է եղել, իսկ այսօր արդեն՝ ոչ: Կարմիր տուֆով կառուցված հսկա եկեղեցու տեղում հիմա սպիտակ դատարկ տարածք է:
Որ Բաքուն հայկական եկեղեցու հետ կապված ծրագիր ուներ, հասկանում ենք նաև սոցցանցում հրապարակված զբոսաշրջիկի լուսանկարից: Աղջնակը զվարթ է, բայց հետնամասում տաճարն արդեն պարսպապատված է որպես շինհրապարակ: Լուսանկարը փետրվարին է արվել: «Ազատության» ադրբեջանական ծառայությունը Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացման վերաբերյալ հարց է ուղղել այդ երկրի արտգործնախարարությանը, հարցն առայժմ անպատասխան է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
