Գաղտնիք բացահայտվեց

Բաքվից Երևան ժամանեց Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկվել են ինչպես Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում համագործակցությանը, այնպես էլ միջազգային արդի խնդիրներին, տարածաշրջանի զարգացումներին, մարտահրավերներին և հեռանկարին վերաբերող հարցեր, հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։ «Հայաստանի նախագահը, կարևորելով ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների խորացումը, որում, ըստ նրա, մեր երկիրը մեծապես շահագրգռված է, նշել է, որ բարձրաստիճան փոխայցելություններն այդ առումով լավ խթան են հանդիսանում և վկայում են փոխգործակցության զարգացման երկկողմ պատրաստակամության մասին»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել տիկին Մոգերինիի մասնակցությամբ տարեվերջին Բրյուսելում տրված Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին և հույս հայտնել, որ դրանք կշարունակվեն բնականոն հունով, ու տեսանելի ապագայում կողմերը հաջողությամբ ավարտին կհասցնեն այս կարևոր գործընթացը: Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, այդ թվում՝ անցած տարվա դեկտեմբերին կայացած սահմանադրական բարեփոխումներին: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումները և բարձր է գնահատում դրանց իրականացման համար ԵՄ կողմից հատկացվող ֆինանսական փորձագիտական աջակցությունը: Հանդիպմանն, ինչպես և սպասվում էր, անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացին: Մոգերինին վերահաստատել է այս խնդրում Եվրամիության դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ նրա առաքելության իրականացման գործում և պաշտպանում է բանակցությունների հիմքում ընկած երեք սկզբունքները՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքները: Երևանյան հանդիպումների օրակարգը, ինչ-որ առումով պարզ է` ԵՄ-ի հետ փոխհարաբերություններ ու բանակցություններ, Հայաստանի ներքաղաքական իրավիճակ` սահմանադրական փոփոխություններից հետո, նոր ընտրական օրենսգիրք և իհարկե` ղարաբաղյան հակամարտություն: Բայց, եթե Հայաստանի օրակարգը, այսպես ասած, կանխատեսելի էր, ապա Բաքվում ԵՄ պաշտոնյայի հայտարարությունները փոքր-ինչ անսպասելի էին` Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու տեսանկյունից: Ադրբեջանի մուտքը Առևտրի համաշխարհային կազմակերպություն կլինի արդյունավետ քայլ՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո մամլո ասուլիսում ասել է արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ հավելելով, որ անդամակցությունն ԱՀԿ-ին քայլ է, որը կապահովի ավելի խորը տնտեսական ինտեգրում։ «Դա ներդրում կունենա Ադրբեջանում անցկացվող տնտեսական բարեփոխումներում»,- ասել է Մոգերինին։ Ընդ որում, Մոգերինին Բաքվում մասնակցել է «Հարավային գազային միջանցք» նախագծի Խորհրդատվական խորհրդի երկրորդ նիստի աշխատանքներին ու հայտարարել, որ իրենք մշտապես աջակցել են այդ նախագծի իրագործմանը։ Նրա խոսքերով՝ «Հարավային գազային միջանցք»-ը ներդրում կունենա ոչ միայն էներգակիրների դիվերսիֆիկացման, այլև՝ էներգետիկ անվտանգության քաղաքական-տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից. «ԵՄ-ի անունից շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին, այդ գործընթացում ներդրում ունենալու համար։ «Հարավային գազային միջանցք»-ը նոր փուլ է ԵՄ-ի ու Ադրբեջանի հարաբերություններում»։ Ալիևը Մոգերինիի հետ հանդիպմանը հարկ է համարել նշել, որ ԵՄ պաշտոնյայի այցը լավ հնարավորություն է՝ քննարկելու Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության կարևոր հարցերը։ Ընդգծելով, որ ներկայում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը գտնվում է կարևոր փուլում, Ալիևը նշել է համագործակցության հետագա ծրագրերի կարևորությունը։ Ադրբեջանի նախագահը տարբեր ոլորտներ ընդգրկող գործընկերային երկարաժամկետ արդյունավետ կապերի հաստատման համար գործընկերության ձևաչափի մշակման հույս է հայտնել։ Մոգերինին իր հերթին՝ նշելով, որ իր ներկայացրած կառույցի և Ադրբեջանի միջև համագործակցությունը կշարունակվի նոր շրջանակներում, ասել է, որ դրա համար կա ամուր հիմք։ Նշելով, որ երկիրը գտնվում է բարդ տարածաշրջանում, հյուրն ընդգծել է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ շահերից բխող գործընկերության ռազմավարական մակարդակի հասնելու կարևորությունը։ Ակնհայտորեն, ԵՄ-ն Բաքվի հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա կառուցելու մեկնարկն է ազդարարում: Ֆեդերիկա Մոգերինին նաև Երևանին ցույց տվեց, որ Ալիևի հետ բավական խորը աշխատելու հիմքեր է գցել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am