ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Բալթիկ ծովի երկնքում ուղեկցել են ռուսական ինքնաթիռներին

Ֆրանսիական Rafale կործանիչները Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Դանիայի և Ռումինիայի ինքնաթիռների հետ միասին ապրիլի 20-ին Բալթիկ ծովի երկնքում ուղեկցել են ռուսական ռազմավարական ռմբակոծիչներին, ինչպես նաև Tu-22M3 գերձայնային հրթիռակիր ռմբակոծիչներին, Սու-30 և Սու-35 կործանիչներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Deutsche Welle-ն գրում է, որ այս մասին միջադեպի հաջորդ օրը հաղորդել է ֆրանսիական հրամանատարությունը։

Նշվում է, որ «ավելի խոշոր ռազմավարական ռմբակոծիչներին» ուղեկցելու համար Ռուսաստանը հերթով օգտագործել է երկու Tu-22M3, ինչպես նաև շուրջ տասը Սու-30 և Սու-35։ Լիտվայի Շյաուլյայ քաղաքի օդանավակայանից Rafale-ի երկու օդաչուների թռիչքին ականատես է եղել The Associated Press-ի լրագրողը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդել է «Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրա» ապրիլի 20-ին «պլանավորված թռիչքի» մասին: Նշվում է, որ Tu-22M3 հեռահար ռմբակոծիչները՝ Սու-35-ի ուղեկցությամբ, թռել են ավելի քան չորս ժամ:

«Երթուղու առանձին փուլերում հեռահար ռմբակոծիչներն ուղեկցվել են օտարերկրյա պետությունների կործանիչների կողմից», – նշվել է հրապարակման մեջ:

Ըստ ՌԴ ռազմական գերատեսչության՝ թռիչքները կատարվում են միջազգային կանոնակարգերին համապատասխան:

Լիտվայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ապրիլի 13-19 ՆԱՏՕ-ի օդաչուները չորս անգամ օդ են բարձրացել թռիչքի կանոնները խախտող ռուսական ինքնաթիռները կալանելու համար: Այդ խախտումների թվում են տրանսպոնդերների անջատումը, թռիչքի կատարումն առանց պլան տրամադրելու, ինչպես նաև, ըստ ՆԱՏՕ-ի, կարգավարների հետ կապի բացակայությունը:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Օնիկ Գասպարյա՛ն, քեզ հենց հիմա մի բան է փրկում․ Խաչիկ Մանուկյան (video) «Էդ ու՞մ վրա թքած ունեք… Աննան լա՛վ գիտի՝ չենք մոռանալու իր արածը». Էլեանորա Մանանդյան (video) «Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ․․․»․ Սերժ Սարգսյանն արձագանքեց (video) «Հզոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացրել թեկնածուների համամասնական ցուցակը Խայտառակ մանրամասներ․ Ադրբեջանի և Թուրքիայի իրական հիբրիդային պատերազմը ՀՀ-ի դեմ․ Հայկ Նահապետյան (video) Վաղը առաջադրումների վերջին օրն է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարի ավերnւմը տեղի է ունեցել մարտ ամսին Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են ԲԿ Աղքատությունը իր գլխում է․ ես դրան ի՞նչ ասեմ․ քաղաքացիները՝ Փաշինյանին (video) Այ մոլորվա՛ծ, հետ արի․․․ Խաչիկ Մանուկյանը՝ Արթուր Աբրահամին (video) «Lada Granta»-ն հայտնվել է ձորում․ վարորդի մարմինը մեծ դժվարությամբ դիատարին են մոտեցրել Ես հիմա զանգ եմ հնչեցնում․․․ Դուք կա՛մ մի թիրախ ունեք, կա՛մ․․․ Անժելա Թովմասյան (video) «Լավագույն ընկերները» Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը քիչ ազդեցություն ունի պարենի մատակարարման վրա ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Բալթիկ ծովի երկնքում ուղեկցել են ռուսական ինքնաթիռներին Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվի «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ «Ընդդիմությունը սրբելու է Նիկոլին, եթե․․․»․ Երվանդ Բոզոյան (video) ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այց է կատարել Թուրքիա Արցախցիներին փախած անվանելն էշություն է․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները (video) Ովքե՞ր են իրականում Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտրողները․ քաղտեխնոլոգ (video) Այս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը․ Գառնիկ Դանիելյան Տաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը #ՈՒՂԻՂ․ Նիկոլ․․․ լափելուց հետո՝ զուգարան․ Խաչիկ Մանուկյան (Video) Նիկոլի հանձնարարականով գողականները հավաքվել են Եգիպտոսում․․․ Իրանը երկու նավ է կալանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am