Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն արձանագրում է՝ Բաքվի ահաբեկչական ռեժիմը Արցախի օկուպացված տարածքներում լկտիաբար և անպատիժ կերպով հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը։

«Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հիմնահատակ ավերումը առանձին պատահարներ չեն։ Թշնամին ոչնչացնում է քարը, որովհետև սարսափում է այդ քարի մեջ դրոշմված հայկական հիշողությունից, հայի աղոթքից ու քրիստոնեական անքակտելի իրավունքից։ Նրանք քանդում են մեր սրբավայրերը՝ մեր գոյության հետքերն իսպառ ջնջելու հիվանդագին մոլուցքով։

Բայց ամենազզվելին ու ամոթալին Հայաստանի օրվա իշխանությունների քար լռությունն է։ Երբ թշնամին պղծում և պայթեցնում է քո ազգային սրբությունները, իսկ պետական ապարատը ծպտուն չի հանում, դա չեզոքություն կամ «խաղաղության դիվանագիտություն» չէ։ Դա ուղիղ հանցակցություն է և ազգային դավաճանություն։ Պետության վախկոտ անգործությունը Բաքվի բուլդոզերների առաջ կանաչ լույս է վառում։

Նույնքան զզվելի և կեղծավոր է այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհի», միջազգային կառույցների և համաշխարհային քրիստոնեական համայնքի կուրությունն ու խուլ անտարբերությունը։ Ձեր լռությամբ դուք գործակից եք դառնում 21-րդ դարի ամենացինիկ տեռորին։ Անպատժելիությունը ծնում է նոր բարբարոսություն, և դրա մեղավորը նաև դուք եք։

Մենք պահանջում ենք միջազգային քրիստոնեական կառույցներից և ՅՈՒՆԵՍԿՕ-ից. դուրս գալ անատամ և անիմաստ դիտորդի վախկոտ կարգավիճակից, անհապաղ փաստահավաք խումբ ուղարկել օկուպացված տարածքներ և գործուն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ վերջ տալ նվաստացման ու զիջումների այս կործանարար ընթացքին։ Անհապաղ և հրապարակային կոշտ հարված տալ այս քաղաքականությանը միջազգային բոլոր հարթակներում։ Ձեր լռությունը չի բերելու խաղաղություն, այն բերելու է նոր մորթ ու պղծում։

Համայն հայությանը կոչ ենք անում՝ սթափվե՛ք թմբիրից։ Վերջ տվեք անտարբերությանը։

Արցախի եկեղեցիները պարզապես քարե շենքեր չեն, դրանք մեր ինքնության ողնաշարն են։ Ով այսօր կուլ է տալիս իր սրբավայրերի կործանումը, վաղը կորցնելու է իր տունն ու պետականությունը։ Այս ոճրագործության առաջ լռողները պատասխան են տալու պատմության առաջ»,- ասվում է հայտարարությունում։

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Գյումրիում պարտությունից հետո ինչպե՞ս Սարիկ Մինասյանին ՀԷՑ-ում տեղավորեցիք․․․ Ռոմանոս Պետրոսյան (video) Նիկոլին ընտրել չկա՛․ քաղաքացի (video) Սպասե՛ք․ Փաշինյանին նոր ցավոտ անակնկալներ են սպասվում խոշոր քաղաքներում․ քաղտեխնոլոգ (video) Արթուր Աբրահա՛մ, էս կորուստները կտեսնես ու պատասխան կտաս․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video) Ճիշտ է ասում․ որ ժողովուրդը դրանց չընտրեր, աղքատ չէր լինի․ քաղաքացի (video) Նարեկ Կարապետյանի արձագանքը՝ Փաշինյանի «շունուշանգյալ» ասածին (video) «Բոլորին դեմ եմ»-ին ընտրողներ, լա՛վ իմացեք՝ դուք ընտրում եք Նիկոլին․ Անժելա Թովմասյան (video) «Ուշադի՛ր եղեք․ Նիկոլն էլի Գյումրի է ուզում գնալ․․․ վրեժ ունի լուծելու»․ Հովհաննես Իշխանյան (video) Սանհանգույցն ու՞ր ա․ Փաշինյանն՝ իր «դերում» (video) Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն Այս ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության և պետության զավթման ռիսկը Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն Սրանք միայն զբաղված են «հիբրիդային պատերազմի» ուրվականներով՝ չնկատելով սեփական «աչքի գերանը». Դանիելյան Փաշինյանը ոչ մի դեպքում 30 տոկոսից ավելի չի հավաքի․ Արամ Գաբրելյանով Ինչու՞ ընտրել «Հայաստան» Դաշինք 3․ Նարեկ Մանթաշյան ՔՊ-ն փող է հավաքում #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին նորից դեմ են տվել պարտված թվերը․ քաղտեխնոլոգը մանրամասնում է (video) Շնորհավորում եմ ՔՊ-ին «Իսակովյան լճի» բացման կապակցությամբ․ ավագանու անդամ Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Կիրակի օրը գյումրեցիները խայտառակել են Փաշինյանին․․․ ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը․ Հայկ Նահապետյան (video) Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել. Արթուր Խաչատրյան Պատրաստ են մեր երեխաների կյանքը փոխանակել մի «վեդրո» սալյարկի հետ․ Աբովյան «Հրապարակ»․ Հայաստանը լուրջ սխալ կանի՝ մտածելով, որ Եվրոպան իրեն ավելին կառաջարկի, քան ՌԴ-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am