«Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել

 

 «Հրապարակը» գրում է. Ապրիլի 16-ին, հիմք ընդունելով «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 2113/Մ/25 դիմումը եւ հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի առաջարկությունը՝ Բերդ համայնքի ավագանին քվեարկությամբ որոշել է համաձայնություն տալ Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող, Բերդի Պառավաքար գյուղի 12 փողոց, 4 շենք հասցեում գտնվող վարչական շենքի երկրորդ հարկի N 12 սենյակը՝ 5.67 քմ մակերեսով, N 13 սենյակը՝ 12.13 քմ մակերեսով, ընդհանուր՝ 17.8 քմ մակերեսով, անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրելու «Հայփոստ» ՓԲԸ-ին՝ փոստային ծառայություններ իրականացնելու նպատակով: Այդ որոշմանը կողմ է քվեարկել ավագանու 13 անդամ, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 3։


Բերդի համայնքապետարանից տեղեկացա, որ մոտ մեկ տարի առաջ «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենը, լինելով Բերդի համայնքապետարանում, հայտնել է, որ իրենց ընկերությունը ֆինանսական վատ վիճակում է` աշխատավարձերը չեն կարողանում ժամանակին վճարել, կենսաթոշակները նախկինում «Հայփոստ» -ի միջոցով էին վճարվում, հիմա՝ բանկային քարտերով, եւ այդ պատճառով իրենց եկամուտները նվազել են, ուստի խնդրել է «Հայփոստի» տարածքն անվճար հիմունքներով տրամադրել իրենց։

Իսկ իրականությունն այն է, որ «Հայփոստ»-ը Հայաստանի տարածքում եւ արտերկրի հետ փոստային ծառայությունների մենաշնորհ ունի, ընկերության ղեկավար կազմն էլ շատ բարձր աշխատավարձեր է ստանում, օրինակ՝ «Հայփոստ»-ի տնօրենը` Հայկ Կոնջորյանի կինը, ամսական 10 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում։ Սակայն Բերդ համայնքի սահմանամերձ Պառավաքար գյուղում փոստային բաժանմունքի համար 2 սենյակի վարձակալության փոքր գումարը չեն կարողանում վճարել` խնդրել են տարածքն անվճար տրամադրել։

 

դիտվել է 244 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am