Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը...

Մի անգամ գրել եմ, որ ամեն ինչ պետք է անել, որ համակեցության եզրեր գտնենք այն մարդկանց հետ, ովքեր հայ են, Հայաստանում են ապրում, հայերեն են խոսում, բայց հայի ու հայկականի հանդեպ ատելություն ունեն, սիրտները չի ցավում Արցախի համար, պատրաստ են ադրբեջանցիներին գրկաբաց ընդունել, Մասիսն ու Անին հայկական չեն համարում, եթե Սյունիքն էլ թուրքը գրավի` աչք չեն թարթի...


Նախ, պետք է փորձենք հասկանալ, երբ և ինչու այդ մարդիկ դադարեցին հայ լինել և ինչ անել, որ նրանց մեջ արթնացնենք հայի գենը, որովհետև նույն տարածքում հայերն ու չհայերն անհամատեղելի են և բախումներն ու առճակատումներն անխուսափելի են լինելու...առայժմ դրանք հիմնականում վիրտուալ տարածքում են, բայց շարունակությունը կարող է անկանխատեսելի լինել...

Նկատում եմ, որ վերջին օրերին շատերն են բողոքում համացանցն աղտոտող ֆեյքերի, հայհոյանք ու ատելություն շաղ տվող օգտատերերի առատությունից: Պարզ է, որ նախընտրական փուլ է, իշխանության համար վերընտրվելը կենաց մահու խնդիր է և նա իր ողջ ռեսուրսն օգտագործում է այդ բաղձալի նպատակին հասնելու համար ու քանի որ ֆեյսբուքով են իշխանության եկել, կարծում են, որ ֆեյսբուքով էլ հնարավոր է այն պահել: Եվ ընդդիմությունն էլ ստիպված է ֆեյսբուքով հայտարարված «պատերազմի» մարտահրավերն ընդունել և բոլորով հայտնվել ենք համացանցում, որտեղ քնում-արթնանում, ապրում ենք, իրար վիրավորում ու թունավորում ենք, իրարից կյանք ենք խլում...

Մենք` ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն զանգվածն էլ չկարողացանք դուրս մնալ այս մրցավազքից և մեր պետությունը, մեր հայացքները պաշտպանելու, մեր առաջ կանգնած խնդիրները լուծելու այլ ձև, քան սոցցանցերում արտահայտվելն է, ըստ էության, չգտանք: Կոնկրետ իմ ակտիվությունն այս հարթակում միայն դրանով է պայմանավորված. խոսել մարդկանց հետ, իմ հասկացածը բացատրել, խելացի ու իրենց երկրի համար սրտացավ մարդկանց գրառումները կարդալ, փորձել ելքեր գտնել այս փակուղուց, որի մեջ հայտնվել է երկիրը ՔՊ- ական իշխանությունների թեթև ձեռքով...

Բայց դժվար է անտեսել նաև իշխանապաշտ զանգվածի կարծիքը, որոնք անկոչ հյուրի պես հայտնվում ու սկսում են խարազանել իրենց սիրելի Նիկոլին քննադատողներին:

Ես դասակարգել եմ այդ զանգվածի հակափաստարկները (եթե իհարկե, դրանք կարելի է փաստարկ անվանել): Ասում են`

- Դուք Ռուսաստանի ստրկությունն եք երազում:

- Երբեք չեմ հավանել Ռուսաստանը` որպես պետություն, Պուտինին` որպես պետության ղեկավար, բայց այլ պետությունն ու այլ պետության ղեկավարին քննադատելը համարում եմ գռեհկության, հիմարության նշան: Դու քո պետության լավ ու վատով զբաղվիր, քո ղեկավարի թերությունները հաշվի ու քննարկի, որից անմիջականորեն կախված է քո կյանքը, Պուտինին թող ռուսները քննարկեն, Թրամփին` ամերիկացիները: Ոչ մի պետությունից պետք չէ օգնություն ակնկալել և հույս կապել: Ոչ ոք մեր հարցերը չի լուծելու և իր շահի դեմ գնալով` մեզ լավություն չի անելու:

- Ուզում եք նախկինները հետ գան:

-Նախկինների դեմ իրենց իշխանության ժամանակ էր պետք պայքարել, ուշացած պայքարը ոչինչ չի փոխելու ձեր կյանքում: Ամբողջ աշխարհում իշխանությունները հերթագայում են, ոչ մի նորմալ երկրում հասարակությունը նախկին իշխանությունների դեմ պայքարն իր կյանքի նպատակ չի դարձնում: Եվ նախկին իշխանությունների վերադարձ հնարավոր էլ չէ` ոնց որ հնարավոր չէ նույն գետը 2 անգամ մտնել...

Եթե այս երկու թեզ- մեղադրանքը, որ գործող իշխանությունն է ներարկել, նեշնչել իր կողմնակիցներին` վիրուսի պես պատվաստել, հնարավոր լինի հերքել, բացատրել, արմատախիլ անել, հասարակական առողջացում կլինի: Բայց տարոնչախոյանական ֆեյքերը, ՔՊ ուսապարկերն ու իրենց շեֆն ամեն ինչ անում են, որ հանրության թունավորումը, պառակտումը, ատելության ու ինքնաոչնչացման ընթացքը շարունակվի...

Իմ պայքարը սրա դեմ է, իսկ ձե՞րը...

Արմինե Օհանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 357 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am