Ալիևի բախտը

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ժամանել էր Բաքու` վարելու կարևոր բանակցություններ էներգետիկ ոլորտում: Վրացի նախարարը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի ու SOCAR ընկերության ղեկավարի հետ։ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ փաստացիորեն ձեռք է բերված Ադրբեջանից հավելյալ ծավալի գազ ստանալու մասին հիմնական պայմանավորվածությունը։ Կալաձեն նաև հայտնել է, որ կա Շահ Դենիզ խողովակաշարից հավելյալ ծավալի գազ ստանալու հնարավորություն: «Ես հանդիպեցի նախագահ Ալիևի հետ, և մենք քննարկեցինք մեր երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները։ Քննարկվել է նաև Շահ Դենիզ նախագծի միջազգային կարևորությունը, դրա իրագործման ընթացքը։ Ես հանդիպեցի նաև SOCAR-ի նախագահի հետ, քննարկեցինք մեր ապագա համագործակցությունը, հավելյալ ծավալի գազ ստանալու հարցը, ինչը մեծ անհրաժեշտություն է՝ կապված մեր ներքին սպառման հետ։ Մենք փաստացիորեն հանգեցինք հիմնական համաձայնագրին, և լինելու է հնարավորություն, որպեսզի հավելյալ ծավալներ ստանանք Շահ Դենիզ խողովակաշարից»,- ասել է նա։ Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի «Հարավային գազային միջանցք» նախագծի Խորհրդատվական խորհրդի շրջանակներում նախարարների երկրորդ նիստում նշել է, թե 2015թ. կարևոր ձեռքբերումներից մեկը կապված է TANAP («Անդրանատոլիական» գազատար) նախագծի հիմքը դնելու հետ: Հիշեցնենք, որ անցյալ տարի Թուրքիայի Կարս նահանգում տեղի է ունեցել TANAP-ի հիմքը դնելու արարողությունը՝ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ: «Վստահ եմ, որ Խորհրդատվական խորհրդի այսօրվա նիստում Դուք նաև կբարձրացնեք հարցեր, որոնց լուծումը սպասվում է 2016թ.: 2016թ. կարևոր է տվյալ նախագծի իրագործման գործում… Կարող են լինել որոշ ձգձգումներ, ներքին խոչընդոտներ: Սակայն կարծում եմ՝ մեր երկրների կառավարությունները կօգտագործեն բոլոր հնարավորությունները այդ խոչընդոտները հաղթահարելու համար»,- ասել է Ալիևը: Ադրբեջանի էներգետիկ կարևորությունը վերջին շաբաթներին սկսել է ակնհայտորեն աճել, այս հանգամանքը սկսել են փաստել ու արժևորել ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև` արևմտյան երկրներն ու կառույցները: ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, որը նախօրեին Բաքվում մասնակցել էր «Հարավային գազային միջանցք» նախագծի Խորհրդատվական խորհրդի երկրորդ նիստի աշխատանքներին, հայտարարել է, որ իրենք մշտապես աջակցել են այդ նախագծի իրագործմանը։ Նրա խոսքերով՝ «Հարավային գազային միջանցք»-ը ներդրում կունենա ոչ միայն էներգակիրների դիվերսիֆիկացման, այլև՝ էներգետիկ անվտանգության քաղաքական-տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից. «ԵՄ-ի անունից շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին, այդ գործընթացում ներդրում ունենալու համար։ «Հարավային գազային միջանցք»-ը նոր փուլ է ԵՄ-ի ու Ադրբեջանի հարաբերություններում»։ Ահա` Հայաստանի համար այսպիսի ոչ այնքան բարի լուրեր... Թամար Բագրատունի

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am