Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, հատկապես՝ անձնական նամակագրության և հաղորդակցության գաղտնիությունը, լուրջ կասկածների տակ է դրվում։ Պաշտոնական վիճակագրությունը ուսումնասիրելիս «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախաքննական մարմինները տարեցտարի դատարաններ են ներկայացնում արդեն հազարավոր միջնորդություններ՝ նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավում կատարելու թույլտվություն ստանալու համար, և դատարանների զգալի մասը դրանք բավարարում է։ Սա նշանակում է, որ քաղաքացիների անձնական SMS-ների և հաղորդակցության գաղտնիությունը գործնականում բացարձակապես ապահովված չէ։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է պաշտոնական վիճակագրական տվյալները, որոնք վերաբերում են մինչդատական վարույթի շրջանակներում նախաքննական մարմինների՝ դատարաններ ներկայացված միջնորդություններին՝ նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավում իրականացնելու վերաբերյալ։

Այսպես՝ 2023 թվականին նախաքննական մարմինները դատարան են ներկայացրել 666 միջնորդություն, որոնցից 361-ը բավարարվել է։ Այսինքն՝ դատարանները բավարարել են ներկայացված միջնորդությունների կեսից ավելին։

2024 թվականին թիվը մեծացել է․ դատարաններ է ներկայացվել 647 միջնորդություն, որոնցից 383-ն է բավարարվել։

Առավել մտահոգիչ է 2025 թվականի պատկերը։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ միայն նախորդ տարվա ընթացքում նախաքննական մարմինները դատարաններ են ներկայացրել արդեն 6662 միջնորդություն, որոնցից 4571-ը բավարարվել է։ Այս թվերը ոչ միայն բազմակի գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշները, այլև փաստում են, որ անձնական նամակագրության և հաղորդակցության գաղտնիության ոլորտում միջամտությունների ծավալը կտրուկ աճել է։

Եթե 2023 և 2024 թվականներին խոսքը հարյուրավոր գաղտնալսված և բացահայտված դեպքերի մասին էր, ապա 2025 թվականին արդեն արձանագրվել են հազարավոր միջամտության փորձեր, որոնց ճնշող մեծամասնությունը ստացել է նաև դատարանի համաձայնությունը։ Սա նշանակում է, որ քաղաքացիների անձնական հաղորդակցությունը, ներառյալ՝ SMS-ները, ցանկացած պահի կարող է հայտնվել իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում՝ օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում։

Ստացվում է, որ թղթի վրա, օրենքներում ամրագրված անձնական կյանքի և նամակագրության գաղտնիության իրավունքը գործնականում չի գործում։ 2025 թվականի կտրուկ աճը արդեն ոչ միայն մտահոգիչ ազդակ է, այլև լուրջ ահազանգ՝ անձնական կյանքի պաշտպանության համակարգում խորքային խնդիրների առկայության մասին։

Ասել է թե՝ զգուշացեք՝ ձեր նամակները կարող են կարդալ ամեն անհարմար պահի»։

դիտվել է 133 անգամ
Լրահոս
190 մլն դրամի հափշտակության դեպք. գլխավոր հաշվապահի, ևս 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը․ Վահե Հովհաննիսյան Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար ՌԴ Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը 155 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան Իրանական կողմը չի մասնացկի ԱՄՆ-ի հետ բանակցություններին Народу Армении предстоит выбор между потерей себя и спасением национальной идентичности Սպիտակ տունը հաստատել է՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը չի այցելի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը. «Հրապարակ» Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել. «Իրավունք» Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Եկեղեցու և նրա սպասավորների դեմ. «Հրապարակ» «Եթե մարդկայինը մի կողմ դնեմ, կփոշիացնեմ ՔՊ-ին․ մեջտեղը Փաշինյան կա». ինչի՞ց է նեղսրտած Սարգսյանը Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր. Ժողովուրդ Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ» ՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am