Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia

Genesis Armenia ուղեղային կենտրոն-հիմնադրամը հայտարարություն է տարածել․

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը, որը պետական մակարդակով իրականացվող վանդալիզմ է, մշակութային ցեղասպանության հերթական դրսևորում։

Միաժամանակ դատապարտում ենք պաշտոնական Երևանի մեղսակից լռությունը, իրավական քայլեր չձեռնարկելու անհեռատես քաղաքականությունը՝ Ադրբեջանի հանցագործությունները թաքցնելու և ներհասարակական խոսույթն ապազգայնացնելու առումով։

Ի լուր աշխարհի՝ Աստծո քրիստոնեական այս տան ոչնչացումը նպատակային հարված է հայկական քաղաքակրթական ներկայությանը, Արցախի պատմամշակութային հիշողությանն ու հայրենազրկված հայության ինքնության նյութական արժեքների վկայություններին։ Ադրբեջանը հերթական անգամ ապացուցում է, որ Արցախի բռնազավթումն իր համար ոչ միայն տարածքային վերահսկողության հարց է, այլև էթնոմշակութային վերաձևման, պատմության վերանայման և հայկական քաղաքակրթական հետքի վերացման ծրագիր։

Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացումը Ադրբեջանի որդեգրած ֆաշիստական քաղաքականության շարունակությունն է, ինչ Արցախի հայության բռնի տեղահանումը, գերեվարված անձանց ապօրինի պահումը, հոգևոր և մշակութային ժառանգության պղծումը, տեղանունների անվանափոխումն ու միջազգային իրավունքի նորմերի բացահայտ արհամարհումը։

Միջազգային հանրության լռությունը կամ ձևական արձագանքները խրախուսում են վանդալների հանցավոր վարքագիծը։ Երբ քաղաքակրթական ժառանգության ոչնչացումը մնում է անպատիժ, այն վերածվում է քաղաքական գործիքի՝ նոր ագրեսիաների նախապատրաստման համար։

Կոչ ենք անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին, միջազգային մշակութային կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին և պատասխանատու պետություններին՝

– անհապաղ փաստագրել կատարված հանցագործությունը,
– պահանջել միջազգային մոնիտորինգային առաքելության մուտք Արցախի օկուպացված տարածքներ,
– կիրառել հասցեական քաղաքական ու իրավական ճնշման մեխանիզմներ Ադրբեջանի նկատմամբ,
– արձանագրել, որ հայկական ժառանգության ոչնչացումը տարածաշրջանում կայուն, երկարատև, արդար և համապարփակ խաղաղաշինությունն արգելակող հակամարդկային քայլ է։
Արցախի հայկական ժառանգության դեմ պատերազմը շարունակվում է։ Լռությունն այս պարագայում չեզոքություն չէ, ոչ էլ մոլորյալների ցնորքային խաղաղությանն ընդառաջ տպավորիչ քայլ, այլ մասնակցություն՝ հանցագործության քաղաքական լեգիտիմացմանը»։

 

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Ընդամենը երկու նորություն, որոնք ցույց են տալիս իրականության ընկալման տարբերությունը․ Աբովյան Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը Թուրքիան չի ճանաչում Հունաստանի ծովային քարտեզները Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում Ի հիշատակ Ցեղասպանության սուրբ նահատակների՝ կկատարվի միասնական ժամերգություն Դատապարտում ենք օկուպացված Սբ․ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը․ Genesis Armenia Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գերեվարված Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան իշխանությունը Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը «Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը Սեփականության կորուստ, վերադարձի իրավունք, արդարության փնտրտուք․ արցախցիները դիմում են ՄԻԵԴ Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու մարմին Եկեղեցու ինքնակառավարումը և քաղաքական միջամտության սահմանները. Տեր Արարատ քահանա Պողոսյան Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը Սուրեն Աղաջանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Եվրոպայի առաջնությունում Բախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Ալեն Սիմոնյանն անուղղակի, բայց հստակ հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am