Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ. մարտահրավերը նետված է. «Հրապարակ»

Երևանի ավագանու նիստում լարված բանավեճ ծավալվեց իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը կոշտ արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ բոյկոտի հետևանքով տրանսպորտում ուղեվարձի հավաքագրումը նվազել է։


Մանուկյանի խոսքով՝ երբ իրենք էին բոյկոտի կոչեր անում, իշխանության ներկայացուցիչները դա ծաղրում էին, սակայն այժմ նույն գործընթացը, ըստ նրա, իրական ազդեցություն է ունենում, ինչի հետևանքով քաղաքային իշխանությունները դժգոհություն են հայտնում։

Ընդդիմադիր գործիչը նաև քննադատեց մայրաքաղաքում իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքները՝ անդրադառնալով Իսակովի պողոտայում ստեղծված իրավիճակին։ Նա հեգնանքով նշեց, որ ճանապարհի վերանորոգումից հետո նույնիսկ մեկ անձրևը բավական էր տարածքը ջրով լցնելու համար՝ այն վերածելով «լճի»։ Մանուկյանի կարծիքով՝ նման աշխատանքների ընթացքում առաջնահերթ պետք է ուշադրություն դարձվեր ջրահեռացման համակարգի ապահովմանը։

Նրա խոսքին արձագանքեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ պարզաբանելով, որ տվյալ հատվածում ամբողջական վերանորոգում չի իրականացվել, այլ կատարվել են միայն գծանշման աշխատանքներ։

Քննարկման ընթացքում Մանուկյանը նաև քաղաքական գնահատականներ հնչեցրեց՝ պնդելով, թե հասարակության աջակցությունը ընդդիմության կողմն է։ Իշխանական խմբակցության ներկայացուցիչները, սակայն, չհամաձայնեցին այդ դիտարկման հետ։

Վեճն ավելի սրվեց, երբ ընդդիմադիր անդամը առաջարկեց դուրս գալ փողոց և տեղում ստուգել քաղաքացիների վերաբերմունքը։

«Վաղը չէ մյուս օրը, Մալաթիայի Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ ձեզ, մարտահրավերը նետված է»,- ասաց նա:

 

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը «Նախընտրական քեֆի է փորձելու դա վերածել» Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում Ոմն մեկի արտահայտած միտքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ. մի՛ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել. Տեր Պսակը՝ Փաշինյանի մասին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր փակագծեր բացեց պատերազմից․ ի՞նչ հրաման էր տալիս Նիկոլը (video) Ահա որն է մեր կոչը Հայաստան–ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ. մարտահրավերը նետված է. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած խաղը․ Անդրանիկ Միհրանյան (video) «Հրապարակ». Տավուշ ամրոցը քանդվում է «Նիկոլի ոստիկանները ծեծելով կին են սպա*ել». Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am