«Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան

Քաղակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է.

«Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը

Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) գործարանի կառուցման նախագիծը առաջին հայացքից տեխնոլոգիական առաջընթացին և տարածաշրջանային մրցունակության ամրապնդմանն ուղղված քայլ է։ Սակայն նման նախաձեռնությունները պետք է դիտարկել ոչ միայն թվային տնտեսության զարգացման տրամաբանության մեջ, այլև՝ էներգետիկ համակարգի կառուցվածքային սահմանափակումների համատեքստում։

Վրաստանի փորձը ցույց է տալիս այդ խնդրի էությունը։ Կարճ ժամանակում տվյալային և մայնինգային ենթակառուցվածքները դարձել են զգալի սպառող՝ հասնելով ընդհանուր պահանջարկի 5%-ին։ Արդյունքում փոխվել է պահանջարկի կառուցվածքը․ առաջացել է կենտրոնացված, կայուն և բարձր բեռնվածություն ստեղծող սեգմենտ։

Դա, իր հերթին, բերել է համակարգային պակասորդի: 2026 թ. սկզբին Վրաստանում սպառումը գերազանցել է 2,7 մլրդ կՎտ⋅ժ-ը, մինչդեռ արտադրությունը կազմել է ընդամենը 1,9 մլրդ կՎտ⋅ժ։ Պակասորդը լրացվում է ներմուծման միջոցով։ Հետևանքը՝ էլեկտրաէներգիայի գնի կախվածություն արտաքին շուկաներից և սակագների աճ (ս.թ. ապրիլի 1-ից դրանք աճել են 21-33%-ով)։ Միևնույն ժամանակ, տվյալային կենտրոնները, լինելով բարձր վճարունակություն ունեցող սպառողներ, դուրս են մղում այլ սպառողներին՝ վերաձևելով էներգիայի ներքին բաշխման տրամաբանությունը:

 

 

Հայաստանի պարագայում այս ռիսկերը բազմապատկվում են։ Էներգետիկ համակարգը արդեն իսկ ունի կառուցվածքային սահմանափակումներ՝ կախվածություն ներմուծվող էներգակիրներից, հիդրոռեսուրսների սեզոնայնություն, գործող ատոմակայանի սահմանափակ ժամկետային ռեսուրս։

Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ տեխնոլոգիական զարգացման անվան տակ ձևավորվող էներգատար սեկտորները կարող են վերափոխել ամբողջ էներգետիկ բալանսը։ Ու դա այն դեպքում երբ Վրաստանում չեն գործում տվյալային կենտրոններ, որոնք իրենց հզորություններով մոտ են այն նախագծին, որն իրականացվում է Հայաստանում: Ըստ NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդեանի՝ տարեվերջին, երբ գործարկվեն 50 հազար գրաֆիկական պրոցեսոր՝ GPU-ները, Հայաստանը դրանց քանակով աշխարհի առաջատար հնգյակում կհայտնվի՝ շրջանցելով Եվրոպայի խոշոր պետություններին: Հաջորդ փուլում նախատեսվում է Հայաստանում կենտրոնացնել ևս 60 հազար GPU ու դրանց ընդհանուր քանակը հասցնել 110 հազարի:

Հետևաբար, Հայաստանի համար առանցքային հարցը ոչ թե ինքնին տվյալային կենտրոնի կառուցումն է, այլ այն, թե ինչ էներգետիկ հիմքի վրա է այն գործելու։

Եզրակացությունը պարզ է:

Եթե Հայաստանը նպատակ ունի զարգացնել ԱԲ-ն և ձևավորել նման մասշտաբի թվային ենթակառուցվածքներ, ապա անհրաժեշտ է նախապես ապահովել կայուն գեներացիոն հզորություններ։ Արևային գեներացիան դա ապրիորի ի վիճակի չէ ապահովել: Այս տրամաբանության մեջ նոր, ավանդական հզորությունների ատոմային էներգաբլոկի կառուցումը վերածվում է համակարգային անհրաժեշտության՝ ինչպես էներգետիկ անվտանգության, այնպես էլ տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից»։

դիտվել է 83 անգամ
Լրահոս
«Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am