Խոստովանում են` Մոսկվա-Անկարա առճակատման վտանգը մեծ է

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների սրվածությունն արդեն սպառնում է վերածվել ավելի վտանգավոր լարվածության: Սա չի բացառում արդեն արևմուտքը: Մոսկվան ու Անկարան շարունակում են միմյանց մեղադրել` սիրիական խնդրի համատեքստում, բայց այդ մեղադրանքները գնալով ավելի են մոտենում առճակատման այլ մակարդակի... Թուրքիայից հումանիտար օգնության ավտոշարասյուներով զենք է տարվում Սիրիայի զինյալներին, հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ժնևում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձր մակարդակով հանդիպման շրջանակներում: «Առանձնահատուկ խնդիր է՝ կասեցնել ահաբեկիչների սնուցումը դրսից, ինչի համար անհրաժեշտ Է փակել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը, որով զենք է մատակարարվում ելուզակներին, այդ թվում՝ հումանիտար օգնության ավտոշարասյուներով»,-ընդգծել է նա` ուշադրություն է հրավիրելով այն բանի վրա, որ այդ տեղեկատվությունը հրապարակելու թուրք լրագրողների փորձերը հետապնդվում են Անկարայի կողմից: «Այդ մասին հայտնող լրագրողներին դատի են տալիս և դատապարտում երկար տարիների բանտարկության»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը։ Իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դատապարտել է Սիրիայում Ռուսաստանի գործողությունները: «Մոսկվան, (Բաշար Ասադի) ռեժիմը, PKK-ն («Քրդստանի աշխատավորական» կուսակցություն) ու YPG-ը (Սիրիայի քրդերի ուժեր) գործում են միմյանց հետ համագործակցած։ Նրանք մտադիր են Թուրքիայի հարավային սահմաններին ահաբեկչական կազմավորում ստեղծել։ Թուրքիան հասկանում է տեղի ունեցող դեպքերի իմաստն ու ձեռնարկելու է հակամիջոցներ։ Մենք կպաշտպանենք մեր երկրի ազգային անվտանգությունը՝ առանց գեթ մեկ վայրկյան կասկածելու»,- ասել է նա։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիմակայության ռիսկը մնում է շոշափելի, հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը, ով նաև ղեկավարում է ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը: «Սիրիայում հետաքրքրությունների լուրջ տարաձայնությունները հանգեցրել են Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների բարդացման: Եվ տվյալ դեպքում թյուրիմացության և նույնիսկ առճակատման սպառնալիքը մնում է լուրջ»,- ասել է գեներալ Բրիդլավը ամերիկյան սենատում լսումների ժամանակ: Ի դեպ, առկա վտանգի հետ մեկտեղ, թեև ԱՄՆ-ը որոշ հարցերում քննադատում է Թուրքիայի կողմից Մերձավոր արևելքում տարվող քաղաքականությունը, այնուամենայնիվ նաև շարունակում է աջակցել: Պենտագոնը 683 մլն դոլարի պայմանագիր է կնքել ամերիկյան երկու ընկերությունների հետ` կառավարվող BLU-109 ավիառումբեր ստեղծելու և դրանք Թուրքիայի զինված ուժերին մատակարարելու նպատակով: «Պենտագոնը 682.9 մլն դոլարի պայմանագիր է ստորագրել, Թուրքիա չնշված քանակությամբ կառավարվող ավիառումբեր մատակարարելու համար: Համաձայնագիրը կնքված է ժամանակին, քանի որ մենք ակտիվ մասնակցություն ենք ունենում ասիմետրիկ մարտական գործողություններում և կառավարվող ռումբերի կարիք ունենք»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Հակաբունկերային BLU-109 ռումբերի և նրանց բաղադրիչների վաճառքի համար պայմանագիր է կնքել ամերիկյան Ellwood National Forge և General Dynamics Ordnance and Tactical Systems ընկերությունների հետ: Իսկ ԱՄՆ-ի մեկ այլ դաշնակից` Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ինքնաթիռները պատրաստ են ԴԱԻՇ-ի դիրքերին հարվածել՝ ռազմական թռիչքներ իրականացնելով Թուրքիայի տարածքում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազայից։ Այս մասին հայտարարել է թագավորության պաշտպանության նախարարության խորհրդական, գեներալ Ահմեդ Ասիրին: «Ներկա դրությամբ թագավորության ռազմաօդային ուժերը պատրաստ են ԴԱԻՇ-ի դիրքերի վրա օդային հարձակումներ կատարել «Ինջիրլիքի» թուրքական ռազմաբազայից»,- ասել է նա՝ հավելելով, որ մինչ այժմ «Ինջիրլիքի» ավիաբազայում գտնվող սաուդյան կործանիչները չեն մասնակցել ԴԱԻՇ-ի դեմ որևէ գործողության։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինջիրլիք» են ժամանել Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի F-15 տիպի 4 կործանիչներ, որոնց թռիչքի հեռահարությունը կազմում է մինչև 5500 կիլոմետր։ Տպավորություն է, որ բոլորը պատրաստվում են ավելի վտանգավոր մի փուլի, որում Թուրքիան ու Ռուսաստանն արդեն ուղիղ դուրս կգան միմյանց դեմ... Մետաքսյա Շալունց

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am