ԱԺ-ն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կկազմակերպի. «Ելք»-ը դուրս կգա փողոց

Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում «Առանձին ապարանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն, ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ ԱԺ նախագահն ասաց, որ թեման արդիական է հասարակության շրջանում՝ նկատելով, որ դրան վերջերս անդրադարձել էր նաև ՀՀ նախագահն իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ։ Արա Բաբլոյանը կոչ արեց ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովներին ձեռնարկել քայլեր իրավասու և շահագրգիռ պետական և հասարակական մարմինների մասնակցությունը լսումներին ապահովելու համար։ «Գնաճի մասին երբ որ խոսում ենք, ես ճիշտ լսեցի, ինչ-որ հանձնարարական վերագրելով Սերժ Սարգսյանին, արդյո՞ք այդպես է, թե ես սխալ լսեցի»,- հարցադրում արեց Փաշինյանը: Ի պատասխան Արա Բաբլոյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ Փաշինյանը լավ չի լսել, քանի որ ինքն ասել է, որ առաջարկությունն իր կողմից է եղել: «Դա իմ նախաձեռնությունն է, եւ մենք կանցկացնենք լսումներ, ավելին՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը, ունի ծրագրային մոտեցում, որ պետք է ժամանակ առ ժամանակ անդրադառնալ խնդիրն մշտադիտարկումների արդյունքում»,- ասաց ԱԺ նախագահը: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ լսումներն օգուտ չեն տալու, քանի որ իրենք 2017-ից բազմիցս խոսել են դրանց մասին և նշել, որ 2018-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր Հարկային օրենսգիրքը ավելի շատ թանկացումների պատճառ է դառնալու։ «Անիմաստ է կազմակերպել լսումներ։ Պետք է հարկային օրենսգիրքը մտնցել խորհրդարան և համապատասխան փոփոխություններ անել։ Մեր կոչն է քաղացացիներին հունվարի 19-ին դուրս գալ փողոց և բողոքի ցույց կազմակերպել, որովհետև այս հարցի քննարկումը խորհրդարանում սպառվել է», - նշեց Մարուքյանը։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am