Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է

Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աբովյան խոշորացված համայնքի Մայակովսկի բնակավայրի մի քանի փողոցներ գետի վարարման և գետառի չմաքրման, ինչպես նաև որոշ հատվածներում պաշտպանիչ պատնեշների բացակայության պատճառով հունից դուրս է եկել և ողողել մի քանի կիլոմետրանոց ճանապարհ, որոշ հատվածներում էլ ջուրը հասնում է մեկ մետր բարձրության և լցվում է մարդկանց հողամասեր, ավտոտնակներ, անգամ բակային հատվածներ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում են․

«Այսօր առավոտվանից էս վիճակն է։Զանգահարել ենք պատկան մարմիններին, սակայն միչև այժմ ոչ ոք չի ժամանել գյուղ։ Ո՛չ Կոտայքի մարզպետարանից, ո՛չ էլ Աբովյանի քաղաքապետարանից։ Միայն քիչ առաջ ժամանել են փրկարարները, բայց դե նրանք ինչ պետք է անեն։ Էստեղ պետք կառավարությունը հրատապ գետը մաքրել տա ցեխից ու տիղմից, տեղադրել տա պաշտպանիչ բետոնե պատնեշներ, ինչը որոշ չափով կմեղմի վիճակը։ Որ ասենք անհանգստություն չունենք՝ լավ էլ ուննեք։ Գիշերը քնես չգիտես ջուրը կբարձրանա, թե ոչ։ Իսկ որ էսպես նայում ենք համոզված ենք, որ գետը կբարձրանա ու որոշ տներ հնարավոր է առնի ջրի տակ։ Դպրոց տանող ճանապարհն է։ Երեխաները վաղը չեն կարողանալու գնան դպրոց։ Հետո կասեն անհարգելի բացակայություններ ունեն երեխաները։

Մնում է մի հատ սուզանավ ձեռք բերենք ու դրանով գյուղով շրջենք, երեխաներին էլ առավոտը սուզանավով տանենք դասի, հետո հետ բերենք տուն։ Խնդրում ենք ու պահանջում ենք կառավարությունից, որ աշխատանքներ ձեռնարկեն հարցը լուծելու համար, իսկ դրա համար բարի կամք է պետք։ Եթե բարի կամք դրսևորեն՝ գյուղացու համար լավ ու անվտագ կլինի»։

դիտվել է 72 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am