Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան

Գաղտնալսված զրույցի մի հատվածի միտումնավոր հրապարակումը, ցավոք, ինչպես և սպասվում էր, հետապնդեց զուտ քաղաքական նպատակ՝ տարածելու այն ակնհայտ կեղծ թեզը, թե իբր հակառակորդ քաղաքական ուժը վիրավորական խոսույթով է արտահայտվում հանրության հասցեին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գևորգ Դանիելյանը։

«Նախ, օժանդակ աշխատակցի ակնհայտ անթույլատրելի մասնավոր արտահայտությունը ոչ մի պարագայում չի կարող դիտվել իբրև հավաքական դիրքորոշում, իսկ եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա հարկ կլինի հիշել այլոց մեղադրող իշխանական քաղաքական ուժի արդեն պատասխանատու ներկայացուցչի հայտնի «պողոսներ» արտահայտությունը, որոնց կարծիքը չեն պատրաստվում հաշվի առնել, ինչը բնավ եզակի դեպք չէ։ Վերջապես, այս ներքին երկպառակությունը, միջանձնային հարաբերություններում ատելության և վիրավորանքի համատարած խոսույթը պատահական չի ձևավորվել, ավելին՝ վերը նշված զուտ մասնավոր դեպքը անհարկի հանրայնացնելու նկրտումների արդյունք է։

Երբ այս ամենը դեռ նոր էր սկսվում ծիլեր տալ, սրա ահավոր վտանգավորությունը ժամանակին նկատեց Հայ Եկեղեցին, ուստի վերջին տարիներին հարկադրված էր իր քարոզչության առանցքը դիտարկել ազգային ներքին համերաշխության հաստատումը։ Ցավոք, նաև Հայ

Եկեղեցին և եկեղեցականները դարձան ներկայումս մեղադրանքներով հրապուրված քաղաքական ուժի և իրենց համակիրների հայհոյախոսության թիրախ։

Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»։

Հ.Գ. Այն մթնոլորտը, որում հայտնվել ենք, բնավ օրինաչափություն չէ։ Նայեք ինչ միջանձնային հարաբերությունների մշակույթ է ձևավորվել մեր հարևան իրանցիների մոտ։ Առնվազն 5 միլիոնի հասնող սփյուռք ունեն, որոնք ամենօրյա ռեժիմով քննադատում են իրենց հայրենիքի քաղաքական ռեժիմը, բայց իրենց թույլ չեն տա մի վիրավորական խոսք իրենց հայրենակիցների հասցեին, չեն մոռանա, որ իրանցի են և սրբորեն պահպանում են ազգային ինքնության արժեքները։ Նույնը նաև բնիկ իրանցիների պարագայում է ...»,- գրել է նա։

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am