Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ
2026 թվականի հունվար-մարտ ամիսների տվյալներով՝ Վրաստան է այցելել 997 հազար 529 միջազգային զբոսաշրջիկ, ինչը 4%-ով կամ 38 հազար 582-ով ավելի է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ըստ aliq.ge-ի՝ այս տվյալները հրապարակել է Տուրիզմի ազգային վարչությունը։
Վարչության փոխանցմամբ՝ 2026 թվականի առաջին եռամսյակում զբոսաշրջային այցելությունների աճի առումով գրանցվել է նոր ռեկորդային ցուցանիշ։
Ընդհանուր առմամբ, առաջին երեք ամսում Վրաստան է այցելել 1 մլն 300 հազար 505 միջազգային ճանապարհորդ, ինչը 2025 թվականի համեմատ նվազել է 1.1%-ով։
Այցելությունների վիճակագրությունն ըստ երկրների.
Ամենաշատ այցելությունները գրանցվել են Թուրքիայից՝ 238 հազար 368։ Թոփ 15 երկրների շարքում, հարևան պետություններից բացի, ներառված են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Չինաստանը և Հնդկաստանը։
Եվրամիության երկրներից և Մեծ Բրիտանիայից գրանցվել է ռեկորդային՝ 96 հազար 226 այցելություն (+30.2%)։
Աճի ցուցանիշներն ըստ երկրների.
• Սլովակիա +87.6%
• Իտալիա +70.7%
• Մեծ Բրիտանիա +45.7%
• Իսպանիա +44.4%
• Գերմանիա +37.6%
• Լեհաստան +34.3%
Ռազմավարական շուկաներից գրանցված աճը.
• Կորեայի Հանրապետություն +67.2%
• Չինաստան +48.6%
• Շվեյցարիա +33.7%
• ԱՄՆ +19.3%
Վարչության տեղեկացմամբ՝ Իրանում ընթացող պատերազմը և չեղարկված թռիչքները բացասաբար են անդրադարձել որոշ երկրներից այցելությունների վրա.
• Իրան- 48.8%
• Հնդկաստան- 29.5%
• Իսրայել- 17.5%
Չնայած դրան, Պարսից ծոցի երկրներից ընդհանուր առմամբ գրանցվել է 8.2% աճ.
• Սաուդյան Արաբիա +36.3%
• Բահրեյն +20.9%
• Օման +1.1%
• ԱՄԷ -19.8%
• Քուվեյթ -18.7%
• Կատար -7.4%
