Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ երկրի ռազմածովային ուժերը պատրաստ են նոր հարձակում սկսել Միացյալ Նահանգների և Իսրայելի վրա: Հայտարարությունը հրապարակվել է այսօր՝ ապրիլի 18-ին Իրանի առաջնորդի պաշտոնական տելեգրամյան ալիքում։
«Իսլամական բանակն այժմ քաջաբար պաշտպանում է իր հողը, ջրերը և դրոշը: Նրա քաջարի ռազմածովային ուժերը նույնպես պատրաստ են նոր դառը պարտություններ պատճառել իր թշնամիներին», — ասվում է հայտարարության մեջ:
