Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան

Մենք անընդհատ ասում ենք, որ Հայաստանում չկա պատերազմ կամ խաղաղություն բանավեճ, որովհետև երկրորդ կողմը՝ պատերազմի կողմը չկա։ Այս մասին ապրիլի 18-ին Վանաձորում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Մենք ասում ենք, որ չկա պատերազմի կուսակցություն, բայց ես վերջերս հասկացա, որ սխալ ենք ասում: Հայաստանում իրականում կա պատերազմի կուսակցություն, դա իշխող կուսակցություն է։ Էդ պատերազմի կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունն է։ Հայաստանում կա մի հատ կուսակցություն, ով ասում է, որ Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ: Եթե պատերազմ է մեր վրա որևէ մեկը բերում, այ սենց հայտարարություններն են բերում: Նիկոլ Փաշինյանից բացի Հայաստանում պատերազմի առիթ տվող չկա, ու եթե կա եռագլուխ դև պատերազմի, այդ Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև–Էրդողան եռագլուխ դևն է»,–ասաց նա։

Քրիստնե Վարդանյանը նկատեց, որ հունիսի 7–ին ժողովուրդը ընտրելու է բանակցող, ով պետք է գնա ու շատ ծանր դիրքերից վարի ծանրագույն բանակցություններ. «Մենք ընտրում ենք մարդու, ով պիտի ներկայացնի մեզ բոլորիս, ու մենք պարզ հարց պիտի տանք՝ ո՞վ կարող է դա անել։ Ովքեր ձեզ կհարցնեն՝ ի վերջո ում ընտրել, ինչու ընտրել, հարցրեք՝ ո՞վ եք ուզում, որ հունիսի 7–ից հետո ձեզ ներկայացնի Ալիևի առաջ, Էրդողանի առաջ, գերտերությունների ղեկավարների առաջ, և ուզենալուց բացի, ով կարող է դա անել, ով կարող է մեր անունից բանակցել այնպես, որ մենք, եթե իմանանք միջազգային հանդիպում կա, չամաչենք միայն այդ փաստից։

Մեր թիմի առանձնահատկությունը այն է, որ մենք ասում ենք՝ մենք կարող ենք դա անել, ու այն թեկնածուն, որին մենք առաջադրել ենք որպես վարչապետի թեկնածու, արել է դա մի անգամ»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով իշխանությունների կողմից հնչող հայտարարություններին, որ ՔՊ–ն ունենալու է բացարձակ մեծամասնություն, Քրիստինե Վարդանյանը նկատեց. «Սա բացարձակ մեծամասնություն ունեցող ուժի վարքագիծ չէ, սա ինքնավստահ ուժի վարքագիծ չէ։ Ի վերջո ինքնավստահ ուժը իրեն այսպես չի պահում ու հայտարարություններ չի անում, սեփական ժողովրդին պատերազմով չի սպառնում։ Իրենք էլ շատ լավ գիտեն, որ մենակ ձեր ակտիվ մասնակցությունը, ընտրատեղամաս գնալը, իրենց օգտին չքվեարկելը իրավիճակ է փոխելու։ Ի վերջո, մենք մի պարզ հարցի պիտի հունիսի 7–ին բոլորս պատասխանենք՝ Հայաստանում լինելո՞ւ է Ալիևի սահմանադրություն, Ալիևը մեր անվտանգության երաշխավո՞րն է։ Մենք ասում ենք՝ ոչ։ Եկեք իրար հետ համազգային այդ ոչը ասենք, ընտրենք մեզ ղեկավար, որը պիտի ներկայացնի Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե Ադրբեջանի Հանրապետությունը կամ Թուրքիան»։

NEWS.am

դիտվել է 360 անգամ
Լրահոս
«Ինչպես ձախողվեց Աննայի՝ կինոյի աղջիկ դառնալու սցենարը»․ Արմինե Ադիբեկյան (video) ՌԴ-ն պատրաստ է օգնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Հաստատվել է «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակը Բաղրամյան համայնքի ղեկավարը 12․760 հա հողատարածքը վաճառել է 500․ 000 դրամով․ «Հետք» «Նարկամա՛ն, դու ինձ չսպառնաս,բա պատերազմի ժամանակ ու՞ր էիր»․ Տիգրան Չոբանյան (video) Սարիկ Մինասյան, էդ հայհոյանքներիդ համար դե ստացի՛ր․ Անաստաս Իսրայելյան (video) Տրակտորների խանութ-սրահում հատակը փլուզվել է. երկու քաղաքացի տուժել է Որոշ հոգևորականներ պայմանագրով նշանակվել են ՔԿՀ-ներում ծառայության՝ առանց Կաթողիկոսի հաստատման ԱՀԱԶԱՆԳ․ ԱՄՆ-ի հայերը լուրջ հարց են բարձրաձայնում.բացում եմ փակագծեր․ Նաիրա Զոհրաբյան (video) ՔՊ-ական ռեժիմը հանուն աթոռի վիրավորել ու ծաղրել է պատերազմի մասնակից վետերաններին․ Ղումաշյան Ինչպես Վալոդյա Գրիգորյանի մայրն ամոթանք տվեց ոստիկաններին (video) Այ «չնթռլո՛», ուշադիր լսիր այս կետերը. Արմինե Ադիբեկյան (video) #ՀԻՄԱ․ Դուք հասկանու՞մ եք՝ Ռուսաստանը մեզ ինչ է զգուշացնում․․․ էլ չե՛ն խնդրելու․ Գագիկ Ծառուկյան (video) Էս քամիները պետք է ճամփենք ու կառուցենք. Նարեկ Կարապետյան (video) ՇՏԱՊ․ Ի՞նչ ունի բացահայտելու Օնիկ Գասպարյանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Արուսյակ Ջուլհակյա՛ն, անգամ զզվելի է քեզ մի բան ասելը, բայց․․․ Անաստաս Իսրայելյան (video) «Ուրեմն լա՛վ լսիր, գլխավոր շուն»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) #ՈՒՂԻՂ. «Հազիվ մոռացել էինք փնթի էգին…». ինչու՞ նորից հայտնվեց Աննա Հակոբյանը. Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ Հիմա բացահայտեմ․ «Նիկոլն Աննային ասել է՝ մի հարց պիտի լուծես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյան ընտրողնե՛ր, պատկերացրեք, թե ձեր խաղաղասեր Ալիևի մտքում «Արևմտյան Զանգեզուրը» որն է. Րաֆֆի Ասլանյան Ժողովու՛րդ, ձեզ հիմա ցույց եմ տալիս՝ ինչ վիճակում են Նիկոլին թողել Գյումրիում․ Մանուել Մանուկյան (video) Ձեզ ասում եմ՝ Աննան ու Նիկոլը մի նոր սարսափելի վտանգ են բերում․ Անաստաս Իսրայելյան (video) Բաքվում շարունակում են երազել Քոչարյանի պարտությունը և Փաշինյանի հաղթանակը Ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ․ Ալիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am