Նոր սկանդալ. Շիրակի պետհամալսարանում աուդիտ են անցկացնում ՀՀԿ-ական ռեկտորի մտերիմները

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ բուհում աուդիտ են անցկացնում ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանին մտերիմ անձիք: Դասախոսն այս փաստը մատնանշելով՝ բարձրաձայնում է այն մասին, որ այս աուդիտի արդյունքները չեն կարող ճշգրիտ լինել: «Ինչպես տեղեկացրել էի, Շիրակի պետհամալսարանում ռեկտորի անօրինականությունները և հանցագործությունները ոչ միայն չեն պակասել, այլև ավելի լկտի բնույթ են կրում: Պատճառը՝ ռեկտոր Սահակ Մինասյանի անպատժելիությունն է կատարած նախորդ հանցագործությունների համար: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների կողմից ՇՊՀ-ին վերաբերող հարցերին ի պատասխան նշում էր, որ բուհում պետք է անցկացվի ԱՆԿԱԽ աուդիտ: Այդ իսկ պատճառով բուհի գիտխորհուրդն անցյալ տարվա նոյեմբերին որոշել էր, որ աուդիտ պետք է անցկացվի և՛ 2016 թ-ի,և՛ 2017 թ-ի համար: Սակայն ՇՊՀ պաշտոնական կայքում 2017 թ-ի նոյեմբերի 21-ին զետեղված հայտարարությունն այն մասին,որ բուհը մրցույթ է հայտնում 2016 թ-ի աուդիտ անցկացնելու համար,և հաղթողը պետք է պարզ լիներ դեկտեմբերի 2-ին, որը մինչև դեկտեմբերի 25-ը պետք է աուդիտի արդյունքները ներկայացներ,այդպես էլ մնաց «թղթի վրա»: Ավելին, բուհի կայքից այդ հայտարարությունը մի քանի անգամ հեռացվել էր և նորից տեղադրվել: Երևի արդեն պարզ է, թե ինչ նպատակով և ում հրամանով է այն հեռացվել... Միայն այն բանից հետո, երբ ես սույն թվականի հունվարի 10-ին գրառում կատարեցի ռեկտորի հերթական ապօրինության վերաբերյալ,չգիտես որտեղից և ինչ նպատակով բուհում հայտնվեցին աուդիտորներ: Զարմանալի է, եթե նոյեմբերի 21-ին հայտարարված մրցույթում նշված ժամկետները չեն պահպանվել, ապա ռեկտորը նոր մրցույթ պետք է հայտարարեր 2016 թ-ի բուհի ֆինանսական աուդիտ ակցկացնելու վերաբերյալ,որը չի արել: Սակայն հայտնի կեղծարար Սահակ Մինասյանը գնաց իր սիրելի ճանապարհով.անհայտ աուդիտորները բուհում հայտնվեցին գրառումիցս մեկ օր անց ( https://web.facebook.com/gagik.hambaryan/posts/1591266080957335 )...Ինչ մրցույթի հիման վրա են նրանք հայտնվել բուհում ևս ոչ ոք չգիտի,ք անի որ բուհի պաշտոնական կայքում որևէ տեղեկություն զետեղված չէ: Անցկացնելով փոքրիկ հետաքննություն` շատ արագ պարզել եմ,ո ր բուհի 2016 թ-ի ֆինանսական աուդիտ անցկացնող մարդիկ ռեկտոր Սահակ Մինասյանի հետ շատ սերտ կապեր ունեցող աուդիտորներ են,որոնք գրեթե նույն կազմով բուհում աուդիտ են անցկացրել, չզարմանաք, 2016 թ-ի հուլիսի վերջերին,երբ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Սահակ Մինասյանը: Նրանք կատարել են 2016 թ-ի հունվարից մինչև 2016 թ-ի հունիսն ընկած ժամանակահատվածի աուդիտ և դրա դիմաց վարձատրվել են 1,5 միլիոն դրամով: Հետաքրքիրն այն է, որ այդ աուդիտորական խմբի մեջ է եղել նաև ՇՊՀ-ի ներկայիս գլխավոր հաշվապահ Րաֆֆի Քալաջյանը: Հետաքրքիր է, թե ի՞նչ ծառայություններ մատուցելու դիմաց է պարոն աուդիտորը ընդունվել ՇՊՀ որպես գլխավոր հաշվապահ 350 հազար դրամ ամսական աշխատավարձով: Իսկ հիմա ,Սահակ Մինասյանն իր անձնական օգտագործման աուդիտորներին կրկին բերել է բուհ և փորձում է ներկայացնել որպես ԱՆԿԱԽ աուդիտորական մրցույթի հաղթող և բուհի հաշվին բավական կլորիկ գումար է տալու դրանց: Այս հանգամանքը հաշվի առնելով կարելի է բացահայտ ասել,որ բուհում այժմ աշխատող աուդիտորներն անկախ ՉԵՆ,շատ վաղուց կապ ունեն Սահակ Մինասյանի հետ և նրանց կողմից կազմված եզրակացությունը չի կարող պարունակել արդար տեղեկատվություն: Այսինքն` Շիրակի պետհամալսարանում 2016 թ-ի վերաբերյալ անցկացվող ֆինանսական աուդիտը կանխավ ոչ միայն կեղծված է,այլև ամեն ինչ անելու են կրթական գործի Կոլումբոսի աուդիտորները, որ Սահակ Մինասյանին հանրությանը ներկայացնեն որպես արդար մարդ: ԿԳՆ հաշվետվության մեջ նշված էր, որ գնումների մասին օրենքն ու ընթացակարգերը չեն պահպանվել, իսկ հիմա նախարարի թողտվությամբ ևս աուդիտորները կեզրակացնեն, որ ամեն դեպքում համալսարանում ֆինանսական չարաշահումներ չկան: Այնինչ, բուհում բոլորին է հայտնի, թե ինչ ահռելի գումարներ է ծախսել պարոն ռեկտորն իր աշխատասենյակը, սանհանգույցը, հանգստասենյակը, բուհի մարզադահլիճները վերանորոգելու նպատակով: Հենց սրանով է պայմանավորված,որ Սահակ Մինասյանը չի ցանկանում, որ բուհում աշխատեն անկախ աուդիտորներ ,քանի որ կբացահայտվեն նաև 2016 թ-ին ռեկտորի կողմից գործած ֆինանսական մեքենայությունները: Հ.Գ.Հունվարի 10-ի գրառմանս մեջ նշել էի Սահակ Մինասյանի անձնական օգտագործման որոշ աուդիտորների անունները: Զարմանալի չէր, որ այդ մարդկանցից մեկը հիմա որպես անկախ աուդիտոր ներկա է ՇՊՀ-ում»,- գրել է նա:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am