Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին պարբերաբար խիստ մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ մարզային որոշ բնակավայրերում քպական, այսպես կոչված, «գյուղապետերը» կամ նրանց «լիազոր ներկայացուցիչները» այցելում են մարդկանց տներ և սկսում հարցաքննության նմանվող խոսակցություններ՝ պարզելու, թե ում են պատրաստվում ընտրել հունիսի 7-ին։

Մեզ ահազանգած քաղաքացիներից մի քանիսը նշում էին, որ նկատել են, թե ինչպես են այդ զրույցները գաղտնի ձայնագրում՝ առանց մարդկանց համաձայնության կամ նույնիսկ իրազեկման։ Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, եթե քաղաքացին արտահայտում է ՔՊին աջակցող դիրքորոշում, նա միանգամից «անցնում է ստուգումը»։ Իսկ եթե ոչ, ապա սկսվում է հաջորդ փուլը։ Ընթացքում «հյուրերն» ակնարկում են, որ իրենք անձնական ոչինչ չունեն, բայց «ստիպված են լինելու» զրույցի մանրամասները հայտնել իրավապահ մարմիններին: Նպատակը մարդկանց «աչքը վախեցնելն է»։

Մեզ ահազանգած քաղաքացիներից մեկը նշում էր, որ սա այլևս չի կարելի անվանել պարզապես ընտրական գործընթաց, սա վերահսկման և վախի համակարգ է, որ կիրառում են իշխանությունները ընտրողների նկատմամբ։ Առավել ևս, որ հենց իրավապահ համակարգը ոչ թե պաշտպանում է օրենքը, այլ ծառայեցվում է իշխանությունների քաղաքական նպատակներին։

Միևնույն ժամանակ, մեր ունեցած տեղեկություններով, նույնիսկ նման մեթոդները լավատեսական հույսեր չեն ներշնչում, որովհետև մեծամասնությանը վախեցնել չի հաջողվում, և նրանք կա՛մ հստակ պատասխանում են, որ այս ամենը հանդուրժել չեն ցանկանում, կա՛մ «դիվանագիտորեն» խուսափում են ուղիղ պատասխան տալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում. բրիտանական Financial Times Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրավոր Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել Ի կատարում դատարանի 27.12.2024թ․ վճռի (հերքում) Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները Ցինիկ, ղզիկ, երկրի վարչապետը բա՞ մի քիչ ամոթ չունենա, վաղն էլ ուրիշ մատով նշան ցույց կտա․ կոտայքցի (video) Նիկոլը սպառնում է դառնալ ամեն մեկի տան պրոբլեմը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Նիկոլը 1 մլն մարդու վիրավորել է, հասկանալով է արել, չի´ խորշել, չի վախեցել․ Վահե Հովհաննիսյան Երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում․ «Առաջարկ Հայաստանին» Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը․ Աբրահամյան Հայտնի են՝ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 6 տասնյակի թեկնածուները Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, չափալախդ ստացել ես, հիմա ու՞մ վրա ես հիստերիկանում»․ Տիգրան Չոբանյան (video) Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» 65 հազար դոլարի դրամաշնորհ հիվանդանոցին՝ առանց հաշվետվության. «Ժողովուրդ» Եվրամիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» Ընդդիմադիրներին տանում են բանակ․ «Հրապարակ» Կուսակցությունը չի ներկայացրել հաշվետվություն, բայց միայն նկատողություն է ստացել. «Ժողովուրդ» Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և նրա որդին. «Ժողովուրդ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am Իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել․ «Հրապարակ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բախվել է կայանված «Mazda»-ին. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am