Այսօր` ապրիլի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում «Սևան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ վրաերթի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ վրաերթը տեղի է ունեցել «Սևան» բժշկական կենտրոնին հարակից հետիոտնային անցման վրա, իսկ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մանան Մ.-ն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի ծառայողները համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկների հետ` գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են, որ վրաերթը կատարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 73-ամյա Վոլոդիա Հ.-ն՝ իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով և հայտնաբերել են վարորդին ու ավտոմեքենան։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Ներսիսյանը և Վարդան Հակոբյանը։
Պարեկները վարորդին ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժնի պսահպանվող հատուկ տարածք։
Վրաերթի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը