Թուրքիան դեմ է արտահայտվել ԵՄ-ին
Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, որ թուրքական կողմը դեմ է Եվրամիության հետ արտոնյալ գործընկերությանը, հայտնում է Anadolu գործակալությունը:
Թուրք նախարարի խոսքով՝ Թուրքիային չի կարելի ընդունել որպես փախստականների ճամբար, որի հետ պետք է համագործակցել անօրինական միգրացիան կանխելու համար:Թուրքիային արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու մասին խոսակցությունը կրկին ակտուալ են դարձել հունվարի 5-ին Փարիզում Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումից հետո:
