Մոսկվան և Բաքուն լուծել են AZAL-ի շուրջ վեճը և հանդես եկել համատեղ հայտարարությամբ
Ռուսաստանը և Ադրբեջանը կարգավորել են AZAL-ի (Ադրբեջանի ավիաուղիներ) Embraer 190 ինքնաթիռի կործանման հարցը։ Ողբերգությունը լայն արձագանք էր գտել լրատվամիջոցներում՝ երկար ժամանակ մնալով ուշադրության կենտրոնում առաջատար պարբերականների և սոցցանցեր էջերում: Ավիավթարը տեղի էր ունեցել դեկտեմբերին 2024 թվականի դեկտեմբերին՝ Բաքվից Գրոզնի թռչելիս, Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։
Երեկ կողմերը հասել են համաձայնության, այդ թվում՝ փոխհատուցման և համատեղ հայտարարություն են տարածել։ Այս մասին հաղորդում են ռուսական եւ ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանական ավիաուղիների ուղևորատար ինքնաթիռի կործանումը հանգեցրել էր կոշտ պատասխան գործողությունների և ձերբակալությունների «փոխանակման» շղթայի: 2025 թվականի փետրվարին Ադրբեջանի իշխանությունները պահանջեցին դադարեցնել Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության աշխատանքը, ֆորմալ պատճառներով փակվեց Ադրբեջանի մայրաքաղաքում գտնվող «Ռուսական տունը»:
Ռուս-ադրբեջանական դիվանագիտական ճգնաժամն ուղեկցվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում կոշտ հռետորաբանությամբ: Կողմերը հարաբերությունների կարգավորմանն անցել են 2025 թվականի հոկտեմբերին Դուշանբեում կայացած գագաթնաժողովի շրջանակներում պետությունների ղեկավարների հանդիպումից հետո, որտեղ առաջնորդները դեմ առ դեմ ձևաչափով կարողացել են քննարկել ինքնաթիռի հետ ողբերգության հարցը:2026 թվականի ապրիլի 15-ին կողմերը վերջնականապես կարգավորեցին զոհված ինքնաթիռի փոխհատուցման հարցերը՝ հաստատելով դաշնակցային փոխգործակցությունը և բարիդրացիական հարաբերությունների ձգտումը։
Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունները երեկ համատեղ հայտարարություն են տարածել:
168.am 11:31 Ապրիլ 17 2026 | | Դիտվել է` 76
Բաժիններ՝
Աշխարհ
Տարածաշրջան
Քաղաքականություն
Խորագրեր՝ #AZAL
ԲԱԺՆԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ
Մոսկվան և Բաքուն լուծել են AZAL-ի շուրջ վեճը և հանդես եկել համատեղ հայտարարությամբ
11:31 | Մոսկվան և Բաքուն լուծել են AZAL-ի շուրջ վեճը և հանդես եկել համատեղ հայտարարությամբ
Ռուսաստանը և Ադրբեջանը կարգավորել են AZAL-ի (Ադրբեջանի ավիաուղիներ) Embraer 190 ինքնաթիռի կործանման հարցը։ Ողբերգությունը լայն արձագանք էր գտել լրատվամիջոցներում՝ երկար ժամանակ մնալով ուշադրության կենտրոնում առաջատար պարբերականների և սոցցանցեր էջերում: Ավիավթարը տեղի էր ունեցել դեկտեմբերին 2024 թվականի դեկտեմբերին՝ Բաքվից Գրոզնի թռչելիս, Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։ ...
Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան
09:53 | Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան
Սրա-նրա ձեռքի գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին։ ...
Անթույլատրելի ենք համարում ահաբեկման ու ճնշման ապօրինի մեթոդների օգտագործումը. «Միասնության թևեր»
00:52 | Անթույլատրելի ենք համարում ահաբեկման ու ճնշման ապօրինի մեթոդների օգտագործումը. «Միասնության թևեր»
Արդարությունը գալիս է վերացնելու պրակտիկան, երբ իրավապահ մարմիններն օգտատործվում են քաղաքական նպատակներով, մարդու իրավունքները ոտնահարելու հաշվին դիվիդենտներ հավաքելը»։ ...
Վստահության ամրապնդումը շարունակելու և իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն. Ալեն Սիմոնյանի ելույթը՝ Ստամբուլում
23:15 | Վստահության ամրապնդումը շարունակելու և իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն. Ալեն Սիմոնյանի ելույթը՝ Ստամբուլում
Հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է. ՀՀ ԱԺ նախագահի ելույթը Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում ...
Ահա թե ինչու էր Նիկոլն այսօր ջրիկացել ԱԺ-ում. Արմեն Աշոտյան
23:00 | Ահա թե ինչու էր Նիկոլն այսօր ջրիկացել ԱԺ-ում. Արմեն Աշոտյան
