Հանրապետականներն արգելափակել են Իրանի դեմ պատերազմը վերջ դնելու դեմոկրատների բանաձևը. Թրամփին մեղադրել են ստելու մեջ
Հանրապետական սենատորներն արգելափակել են Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցնելու դեմոկրատների բանաձևը, հաղորդվում է դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենի կայքում։
Ըստ կայքի՝ բանաձևը ներկայացրել են ԱՄՆ սենատորներ Քրիս Վան Հոլենը (դեմոկրատ, Մերիլենդ նահանգ), Թեմի Դաքվորթը (դեմոկրատ, Իլինոյս նահանգ), Քրիս Մերֆին (դեմոկրատ, Կոնեկտիկուտ նահանգ), Քորի Բուքերը (դեմոկրատ, Նյու Ջերսի նահանգ), Թիմ Քեյնը (դեմոկրատ, Վիրջինիա նահանգ), Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա նահանգ), Թեմի Բոլդուինը (դեմոկրատ, Վիսկոնսին նահանգ), Ջեֆ Մերկլին (դեմոկրատ, Օրեգոն նահանգ), Քիրսթեն Գիլիբրանդը (դեմոկրատ, Նյու Յորք նահանգ), Մարկ Քելլին (դեմոկրատ, Արիզոնա նահանգ), Ռաֆայել Ուորնոքը (դեմոկրատ, Ջորջիա նահանգ) և Էնդի Քիմը (դեմոկրատ, Նյու Ջերսի նահանգ)։
Սենատոր Վան Հոլենը խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահի գործողությունները։
