Արտակարգ իրավիճակ Լոռիում. ջրատարի վնասման պատճառով ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա

Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Փամբակ գյուղի տարածքում գործող գազալցակայանի մոտակայքում ջրատարի վթարի հետևանքով ավազահողային զանգվածը ջրի արտահոսքի և լվացման պատճառով սահել է դեպի երկաթգիծ։

Դրա հետևանքով երկաթգծի մոտ 100 գծամետր հատվածը և մոտ 100 խորանարդ մետր հողազանգված լցվել է երկաթգծի կողային հատվածներում, ինչի պատճառով էլ երկաթգծով գնացքների տեղաշարժը դարձել է անհնար։

Ժամանել են «Հարավկովկասյան երկաթուղի», «Վեոլիա ջուր» ընկերությունների ներկայացուցիչները։ Տեղում աշխատում են նաև ջրմուղի մեծ թվով աշխատակիցներ։ Դեպքի մասին տեղեկանալով՝ Լոռու մարզպետ Արմեն Մկրտչյանի հանձնարարականով ժամանել են նաև մարզպետարանի համապատասխան վարչության ծառայողները։

Այս պահին ջրի արտահոսքը ժամանակավորապես դադարեցվել է և իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

«Վեոլիա ջուր» ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, այսօր առավոտյան 2 հատվածում վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» 1000 մմ-ոց մայրուղային ջրատարը: Այստեղից են ջուր ստանում Վանաձոր քաղաքի մեծ մասն ու հարակից 12 բնակավայր: «Վեոլիա Ջուր» ընկերության «Վանաձոր» շահագործման տեղամասն անմիջապես մեկնել է վթարի վայր, հայտարարվել է ջրանջատում և սկսվել են վթարավերացման աշխատանքները: Փամբակ-Վանաձոր ճանապարհահատվածում ջրատարի «կարն» էր պոկվել, որը Վեոլիա թիմը վերականգնել է եռակցման միջոցով: Առավել բարդ է եղել Փամբակ-Վահագնաձոր ճանապարհահատվածի վթարը. այստեղ խողովակի վրա մոտ 4,5 մետրանոց ճեղք է առաջացել: Այս պահին մասնագետները շարունակում են աշխատանքը՝ խնդիրը լուծելու և ջրատարը նորից վերագործարկելու համար:

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Իրանն ակտիվ ջանքեր է գործադրում Լիբանանում մշտական ​​հրադադարի հասնելու համար. Ղալիբաֆ Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք օրը սկսում են Whatsapp-ով ստացված շրջաբերականներով. Էլինաար Վարդանյան Եթե Հայաստանի քաղաքական իրավիճակը չփոխվի, շրջապատված կլինենք ադրբեջանցի ոստիկաններով. Բենիամին Մաթևոսյան Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա․ Արմեն Աշոտյան Մարզպետն անտեղյակ է իրեն ենթակա ոլորտից Զուգահեռներ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ․ Սա բռնաճնշման դասական ձեռագիր է Իրանական բանակը պատրաստ է խափանել ցանկացած թշնամական դավադրություն. գեներալ Ալիռեզա Շեյխ Իսրայելի պաշտպանության ուժերը Լիբանանում տեղական ժամանակով 19:00-ից պատրաստվում են հրադադարի. Haaretz Հորմուզի նեղուցի շրջափակման սկսվելուց ի վեր ԱՄՆ-ը 13 անգամ նավերը գործողության է պատրաստել. գեներալ Քեյն Հանրապետականներն արգելափակել են Իրանի դեմ պատերազմը վերջ դնելու դեմոկրատների ​​բանաձևը. Թրամփին մեղադրել են ստելու մեջ Հռոմի պապը կոչ է արել զերծ մնալ կրոնը ռազմական նպատակների համար օգտագործելուց Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել՝ հաստատելու 10-օրյա հրադադար. Թրամփ Խոչընդոտվում է փաստաբանի մուտքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկված համակիրների մոտ Ադրբեջանական կողմը քանդել է օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ծառուկյանի անունը պատեհ-անպատեհ մի շահարկեք, դրանից ձեր քաղաքական կշիռն չի ավելանալու․ Աբովյան Լիբանանի նախագահը Ռուբիոյին հայտնել է, որ հրաժարվում է խոսել Իսրայելի վարչապետի հետ. AP ՀՀ-ից Ադրբեջան ներմուծված 960 դոլարի ապրանքը իրականում Նիդերլանդներից գնված վարդեր են Արտակարգ իրավիճակ Լոռիում. ջրատարի վնասման պատճառով ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա ԱՄՆ պաշտպանության նախարարը կոշտ հայտարարություն է արել Իրանի հասցեին Հայաստանում մենք տեսնում ենք իրավունքի գերակայության բացահայտ ոտնահարում. Ռոբերտ Ամստերդամ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսպանիայից ժամանած պատվիրակությանը «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Փաշինյանի էլեկտորատը «երես կթեքի», եթե հանկարծ տեսնի, որը նա չի «կորցնում» ինքնատիրապետումը. քաղաքագետ Տեսչականի պետի տեղակալը ՔՊ նախընտրական ցուցակում. ով է Արազ Պապիկյանը. Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am