Փաշինյանի ձեռամբ խայտառակություն է տիրում պետության բոլոր համակարգերում. փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիևի կողմից իրեն պարտադրված սահմանադրական փոփոխությունները ներկայացնում է որպես վիրահատական միջամտություն՝
արդարադատության համակարգին, պայքար՝ ՀՀ բոլոր իրավապահ մարմիններում գործող մաֆիայի դեմ։ Ինչպե՞ս կարելի է հավատալ, վստահել արդեն 8 տարի երկիրը կառավարող և նման մտքեր
արտահայտող մեկին, ով հանուն իր աթոռի չի խորշում նույնիսկ 24-ժամյա ռեժիմով իր քաղաքական պատվերները կատարող ոստիկաններին, քննիչներին, դատախազներին, դատավորներին փնովելուց։
Արդարադատության համակարգն իր քաղաքական շահերով անձամբ այլանդակողը հասարակության անգիտակից անդամներին մոլորեցնելու համար դեռ պնդում է, որ այդ համակարգում խայտառակություն
է տիրում, թեև շատ լավ գիտի, որ իր ձեռամբ խայտառակություն է տիրում պետության բոլոր համակարգերում՝ անվտանգություն, պաշտպանություն, տնտեսություն, գիտություն, կրթություն…»։
