Եկեղեցու դեմ արշավողը քանդում է Հայաստանի ողնաշարը, Կաթողիկոսի աթոռը խարխլողը ծնկի է բերում ամբողջ ժողովրդին. պաշտպանելո՛ւ ենք Մայր Աթոռը. հայտարարություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը անց է կացրել ընդլայնված նիստ, որին տեսակապով մասնակցել են խորհրդի անդամները Փարիզից, Մարսելից, Թբիլիսիից, Մոսկվայից, Սոչիից, Մյունխենից, Բեռլինից, Լոնդոնից, Մադրիդից, Բեյրութից, Հալեպից, Տրիպոլիից, Բոստոնից, Ատլանտայից, Ֆրեզնոյից, Լոս Անջելեսից, Մոնրեալից, Սան Պաուլոյից և Բուենոս Այրեսից։

 

 

Նիստի ընթացքում խորհրդի անդամներն արտահայտել են իրենց մտահոգությունն ու գնահատականները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ արձանագրելով, որ իշխանությունները շարունակում են իրենց հակաօրինական գործողությունները՝ ուղղված Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։

Քննարկման ավարտին Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդն ընդունել է հետևյալ հայտարարությունը.

 

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք կանգնած ենք ոչ միայն արտաքին թշնամու, այլև մեր իսկ տանը բույն դրած, մեր ինքնությունը ներսից հոշոտող ուժերի առաջ։ Եկել է պահը, երբ լռելը հավասարազոր է պետական դավաճանության, իսկ կիսաձայն խոսելը՝ խղճուկ վախկոտության։ Եթե այսօր հայը կուլ տա այս անարգանքն ու չկանգնի իր սրբությունների և պատմական հիշողության պաշտպանությանը, վաղը մենք կարթնանանք մի տարածքում, որը միայն թղթի վրա է կոչվելու Հայաստան՝ վերջնականապես դատարկված հայկականությունից և արժանապատվությունից։

 

 

Սա այլևս ապիկար կառավարում կամ քաղաքական սխալների շարք չէ։ Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է։ Օրվա իշխանությունը լկտիաբար ձեռք է բարձրացրել մեր գոյության ամենաամուր հենասյան՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։ Պետական ապարատը լծվել է Մայր Աթոռը կազմաքանդելու, վարկաբեկելու և մեր հավատքը պղծելու ստոր գործին։ Ո՛չ, սա քաղաքական վեճ չէ, սա բացահայտ սրբապղծություն է։

Այս ապազգային խմբակը փորձում է Եկեղեցուն թելադրել լռել ու քաշվել մի կողմ, մինչ իրենք կտոր-կտոր հանձնում են հայրենիքը։ Մոռացե՛ք։ Մեր պատմության ամենադաժան դարերում, երբ պետությունն ընկած էր, հենց Եկեղեցին է փրկել մեր տեսակն ու լեզուն։ Եկեղեցու դեմ արշավողը քանդում է Հայաստանի ողնաշարը, Կաթողիկոսի աթոռը խարխլողը ծնկի է բերում ամբողջ ժողովրդին։ Մենք դա թույլ չե՛նք տալու։

Բայց սրանց թիրախը միայն Եկեղեցին չէ։ Սրանց նպատակը մեր ազգային հիշողությունը արմատախիլ անելն է։

Արարատը փորձում են պոկել մեր Սահմանադրությունից և զինանշանից՝ ստորացուցիչ կերպով հարմարվելով թշնամու պահանջներին և այն վերածելով «ավելորդ նկարի»։

Արցախը դարձրել են փակված, անցանկալի թեմա՝ ուրանալով մեր նահատակների արյունն ու հայրենազրկված եղբայրների վիշտը, ստիպելով մեզ լռությամբ կուլ տալ մեր անպատվությունը։

Հայոց Ցեղասպանության սուրբ հիշատակն ու արդարության պահանջը վերածում են դիվանագիտական մանրադրամի՝ մուրալով թուրքի բարեհաճությունը։

Եվ ի՞նչ են հրամցնում դրա դիմաց. նվաստացման, պարտադրանքի և զիջումների վրա կառուցված կեղծ «խաղաղություն»։ Ստու՛մ են։ Ողնաշարը կոտրված, իր պատմությունն ուրացած, սրբություններից հրաժարված ազգին ոչ թե խաղաղություն է սպասվում, այլ մորթվելու հերթ։ Ինքնաոչնչացումը խաղաղություն չէ։ Կապիտուլյացիան խաղաղություն չէ։ Արժանապատվության ուրացումը ընդամենը նոր արհավիրքի նախերգանքն է։

Մեզ ուզում են համոզել, թե մենք թույլ ենք, մենակ ենք, որ մեր միակ ելքը ծնկած ապրելն ու մոռանալն է։

Ժամանակն է վերջ դնել պետական մակարդակով քարոզվող այս վախկոտությանը։ Այսօր Փարիզից մենք ազդարարում ենք՝ մենք չենք կառուցելու Հայաստանի ապագան ազգային մոռացության վրա։ Մենք կոշտ ենք խոսում, որովհետև փափուկ բառերի ժամանակը սպառվել է։

Մենք հայտարարում ենք աներկբա և պահանջում ենք ամբողջ աշխարհի ու Երևանի իշխանական կաբինետների լսողության համար. մենք պաշտպանելո՛ւ ենք Մայր Աթոռը. այն սակարկության առարկա չէ։

Մենք պահելո՛ւ ենք Արարատը մեր հոգում և պետականության հիմքում. այն թշնամուն զիջելու ենթակա նյութ չէ։

Մենք տեր ենք կանգնելո՛ւ Արցախին ու Ցեղասպանության հիշատակին. դրանք մեր ինքնության անքակտելի մասն են։

Հայաստանը զուտ տարածք չէ։ Հայաստանը արժանապատվություն է, հիշողություն և հավատք։ Եվ այդ Հայաստանը ո՛չ վաճառքի է, ո՛չ զիջման, ո՛չ մոռացության։

Ուրեմն կանգնե՛նք ուղիղ։ Եվ թող մեր սերունդներն իմանան, որ Հայաստանն իրավունք ունի ապրելու միայն ոտքի կանգնած, այլ ոչ թե ծնկաչոք»։

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Հռոմի պապը կոչ է արել զերծ մնալ կրոնը ռազմական նպատակների համար օգտագործելուց Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել՝ հաստատելու 10-օրյա հրադադար. Թրամփ Խոչընդոտվում է փաստաբանի մուտքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության բերման ենթարկված համակիրների մոտ Ադրբեջանական կողմը քանդել է օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ծառուկյանի անունը պատեհ-անպատեհ մի շահարկեք, դրանից ձեր քաղաքական կշիռն չի ավելանալու․ Աբովյան Լիբանանի նախագահը Ռուբիոյին հայտնել է, որ հրաժարվում է խոսել Իսրայելի վարչապետի հետ. AP ՀՀ-ից Ադրբեջան ներմուծված 960 դոլարի ապրանքը իրականում Նիդերլանդներից գնված վարդեր են Ճղճիմ բանսարկուն ընդդիմությանն է նկարում. Գագիկ Համբարյան Արտակարգ իրավիճակ Լոռիում. ջրատարի վնասման պատճառով ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա ԱՄՆ պաշտպանության նախարարը կոշտ հայտարարություն է արել Իրանի հասցեին Հայաստանում մենք տեսնում ենք իրավունքի գերակայության բացահայտ ոտնահարում. Ռոբերտ Ամստերդամ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսպանիայից ժամանած պատվիրակությանը «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Փաշինյանի էլեկտորատը «երես կթեքի», եթե հանկարծ տեսնի, որը նա չի «կորցնում» ինքնատիրապետումը. քաղաքագետ Տեսչականի պետի տեղակալը ՔՊ նախընտրական ցուցակում. ով է Արազ Պապիկյանը. Արմլուր Փաշինյանի ձեռամբ խայտառակություն է տիրում պետության բոլոր համակարգերում. փաստաբան Քրդական գործոնը Իրանում կասկածի տակ է դնում TRIPP–ը. Jamestown Հայաստանից Ադրբեջան ներմուծված 960 դոլարի ապրանքը իրականում Նիդերլանդներից գնված վարդեր են. Ադրբեջանի մաքսային կոմիտե Եկեղեցու դեմ արշավողը քանդում է Հայաստանի ողնաշարը, Կաթողիկոսի աթոռը խարխլողը ծնկի է բերում ամբողջ ժողովրդին. պաշտպանելո՛ւ ենք Մայր Աթոռը. հայտարարություն Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ Կարապետյան ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները Ոսկու գինն աճել է Եվրահանձնաժողովը պատվիրակություն կուղարկի Հունգարիա՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցի քննարկման համար Մենք կրկին ամրապնդում ենք մեր հզորությունը․ Պենտագոնի ղեկավարը սպառնացել է Իրանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am