Թուրքիայում ինքնաթիռը քիչ է մնացել՝ ընկնի ծովը
Թուրքիայի Տրաբզոն քաղաքի օդանավակայանում Pegasus ավիաընկերության Boeing 737-800 մակնիշի ինքնաթիռը դուրս է սահել թռիչքուղուց և քիչ է մնացել, որ ընկնի Սև ծովը: Այդ մասին տեղեկացնում է news.eizvestia.com-ը:
Անկարայից թռչող ինքնաթիռում գտնվել է 162 մարդ:
