Անդրադարձ է կատարվել Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման և այդ ոճրագործության հետևանքներին
2026 թվականի ապրիլի 14-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը և նրան ուղեկցող պատվիրակությունը հյուրենկալվեցին Ֆրանսիայի Ազգային ժողովում, ուր մասնակցեցին Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի Նախագահ, ԱԺ պարգամավոր Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Մենք ենք մեր սարերը» գրաֆիկական վեպի և համանուն ցուցահանդեսի բացման արարողությանը։
Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, Սենատի անդմներ, քաղաքապետեր, ՏԻՄ Ներկայացուցիչներ, լրագրողներ, արվեստագետներ և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Անդրադարձ կատարվեց Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման և այդ ոճրագործության հետևանքներին: Ընդգծվեց կատարվածի վերաբերյալ տեղեկատվության շարունակական տարածման կարևորությունը՝ դիմակայելու պատմության վերաշարադրման կամ աղավաղման փորձերին։ Կարևորվեց նաև ստեղծագործական արվեստի դերը՝ պատմության փոխանցման և ժամանակակից հակամարտությունների վերաբերյալ իրազեկման գործում։
