Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 13-ից սկսել է հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերի ընդունումը։ Քաղաքական ուժերը պետք է մինչև ապրիլի 23-ի ժամը 18:00-ն ներկայացնեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները։ Դրանք կամ առնվազն դրանց առաջին երեք տասնյակը հաստատում է կուսակցության համագումարը:

Կուսակցության համագումարի անցկացման ժամանակի և վայրի մասին ծանուցումը, ինչպես նաև օրակարգի մասին տեղեկությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում համագումարի անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հասկանալի է, որ ապրիլի 13-ից հետո նոր ծանուցումներ կայքում չկան: Իսկ ո՞ր կուսակցություններն են արդեն ծանուցել մինչև ապրիլի 23-ը համագումար անցկացնելու մասին, որտեղ հայտարարելու են Ազգային ժողովի հերթական ընտրություններին կուսակցության մասնակցության մասին, ինչպես նաև հաստատելու են ընտրական ցուցակը կամ թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակը:

Եվ այսպես, վաղը կկայանա «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության համագումարը, ապրիլի 18-ին՝ Հայաստանի Կանաչների (սոցիալէկոլոգիական), «Հայ Ազգային Կոնգրես», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Ազգային ինքնորոշում միավորում», «Լուսավոր Հայաստան» և «Բոլորին դեմ եմ» կուսակցությունների, ապրիլի 19-ին՝ «Համահայկական ճակատ», «Քրիստոնեա-Ժողովրդավարական», «Ապրելու Երկիր», «Միասնական ազգային սահմանադրական» կուսակցությունների, ապրիլի 20-ին՝ «Հանրապետություն», ՍԻՄ, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունների, ապրիլի 21-ին՝ «Ազգային առաջընթաց», Հայաստանի ժողովրդական կոմունիստական, «Ուժեղ Հայաստան», «Միավորված հայեր», «Նոր Դարաշրջան» կուսակցությունների (վերջին երեքը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջին երեք տասնյակ պատգամավորների թեկնածուների հաստատման և առաջադրման մասին օրակարգով), ապրիլի 22-ին՝ «Ազգային- ժողովրդավարական բևեռ», «Շանթ Դաշինք» ազգայնական, «Հայք» (Հայկազուններ) կուսակցությունների, իսկ փաստաթղթերի հանձնման վերջին օրը՝ ապրիլի 23-ին, «Ազգային զարգացման գործընթաց» և «Երկիր Ծիրանի» կուսակցությունների համագումարները: Մի շարք կուսակցությունների համագումարներ արդեն տեղի են ունեցել: Հասկանալիորեն որոշ կուսակցություններ կհայտարարեն դաշինքով մասնակցելու մասին և կհաստատեն դաշինքի ցուցակը, սակայն պարզ է, որ առանձին մասնակցողներն էլ քիչ չեն լինի, ինչը նշանակում է, որ բավական մեծ քանակի քաղաքական ուժեր են մասնակցելու հունիսի 7-ի ընտրություններին:

Ի դեպ, երեկ հայտարարվեց, որ «Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին: Խնդիրը, սակայն, այն է, որ մինչև ապրիլի 13-ը կուսակցության համագումար հրավիրելու մասին ծանուցում չկա, ինչը նշանակում է, որ տասնօրյա ժամկետն անցել է և կուսակցության ցուցակը հաստատելու համար այլևս սահմանված ժամկետում համագումար հրավիրել հնարավոր չի լինի: Միևնույն ժամանակ աչքի է զարնում այն հանգամանքը, որ համագումար են հրավիրել «Շանթ Դաշինք» ազգայնական և «Արժանապատիվ ուղի» կուսակցությունները: Մենք նախորդ համարում նշել էինք, որ այս երկու կուսակցությունների միջոցով կարող է Արման Թաթոյանը ձևավորել դաշինք, որպեսզի մասնակցի «Միասնության թևեր» անունով, ինչը ոմանց գցել էր ցնցումների մեջ: Վերջնական որոշումների մասին պաշտոնապես հայտարարելուն շատ քիչ ժամանակ է մնացել: Իսկ ամեն ինչ հերքելու սովորությանը, ինչպես նաև ամեն տեղ պատվեր փնտրողներին առաջիկայում դեռ առիթ կլինի մանրամասն անդրադառնալ:

դիտվել է 186 անգամ
Լրահոս
Օպերատիվ տեղեկությունը հավաստի էր Ընտրվել է Դավիթ Խաչատրյանը Մեր ուժեղ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ ուշագրավ եւս 2 հանգամանք կա. Գոհար Մելոյան ՌԴ տիեզերական կարողությունների աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի ռազմավարական նպատակների համար ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 207 ուկրաինական անօդաչու թռչող սարք Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել ՀՀ ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ ԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը. «Հրապարակ» Զատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ. «Հրապարակ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ» Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը խախտում է արդար մրցակցության սկզբունքը. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում. «Հրապարակ» «Թալանի» 11% է ընդամենը վերականգնվել. 2025-ի կատարողականի զեկույցը. «Ժողովուրդ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am